Վերացվել է Ա/Ձ «Մուրադ Պետրոսյանի» արտադրամասի «Սոֆյա» ապրանքանիշի «Կաթնաշոռ» և «Մածուն» արտադրատեսակների արտադրության արգելանքը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014 թվականի հուլիսի 1-ի «Արտադրական գործունեության առանձին գործառույթներն արգելելու մասին» որոշմամբ արգելվել էր Ա/Ձ «Մուրադ Պետրոսյանի» արտադրամասի «Սոֆյա» ապրանքանիշի «Կաթնաշոռ» և «Մածուն» արտադրատեսակների արտադրությունը, և միաժամանակ կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները:
Նմուշը և նրան համապատասխանող խմբաքանակը ոչնչացվել է:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի համապատասխան մասնագետի զեկուցագիրը, «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիայի արձանագրությունը (03.07.2014թ.) սննդամթերքի համապատասխանության մասին և Ա/Ձ «Մուրադ Պետրոսյանի» դիմումը՝ սահմանված արգելանքը Ծառայության պետի 2014 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ վերացվել է: