ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ մայիսի 26-ի երեկոյան այցելել է Գավառի Հացառատ թաղամաս:
Քրեական աշխարհի ներկայացուցիչները սա ընդունել են որպես նախազգուշական ազդանշան եւ համապատասխան քայլեր են ձեռնարկում ոստիկաններից հեռու մնալու համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ամերիկահայ աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամ Վոլոհոջյանին: Կառավարության ղեկավարը ողջունել է Մայքլ Արամի գործունեության 25-ամյակի կապակցությամբ այս օրերին Երևանում անցկացվող մետաղային-դեկորատիվ աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպումը:
Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում` մայիսի 26-ին Էյներ Խ.-ն և Գոռ Հ.-ն ներկայացել են ոստիկանության Գորիսի բաժին և կատարվածի մասին տվել բացատրություններ:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայոց ազգային կյանքում Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հայապահպան կարևոր դերակատարությանն ու համահայկական խնդիրների լուծման գործում բոլոր Նվիրապետական Աթոռների, թեմերի և կառույցների ամենօրյա ջանքերին:
Մայիսի 27-ին, ժամը 08.38-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում` «Բադեն Բադեն» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մայիսի 26-ին, ժամը 23.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 22/1 հասցեում` «Սպիտակ կենտրոն» լողավազանի մոտակայքում, նկատվել է արջ:
Ձերբակալվել են Չիխլաձեի բոլոր 37 հյուրերը, այդ թվում՝ Բուրյաթիայից ժամանած քրեական հեղինակությունների պատվիրակությունը։ Սակայն ինքը՝ Չիխլաձեն, ձերբակալությունից խույս է տվել և լքել հավաքը մինչև ոստիկանական գործողությունը։
Նախկինում դատվածը` նույն ճանապարհով:
Մայիսի 25-ին, ժամը 13.45-ին, «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջան ճանապարհի 99-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին
Նա այդ տեղեկություններն իրականությանը մոտ չհամարեց՝ նշելով.«Էդ տեղեկությունները հավաստի չեն, իրականությանը չեն համապատասխանում, նման բան չկա, ոստիկանապետն իր տեղն աշխատում է»:
«Սուրիկ Խաչատրյանի գերդաստանի արական սեռի բոլոր ներկայացուցիչները փորձում են ամեն կերպ հավատարիմ մնալ լիսկայական արյունարբու բնազդին և ցույց տալ, որ այդ առումով իրենց մարզավիճակը շարունակում է պահպանվել: Այնպես որ՝ երեկ երկոյան կատարվածը դրա հերթական դրսևորումներից մեկն է»,-Tert.am-ի հետ զրույցում ասել է նա:
ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Օրերս ոստիկանության Չարենցավանի բաժնում 1983 թ. ծնված Ելենա Ա.-ից հաղորդում է ստացվել, որ տանը դիտելով ոստիկանության տեսանյութը` ճանաչել է Հրազդան քաղաքի գեղեցկության սրահներից գողություններ կատարած Լիռա Այվազյանին:
Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2003թ., հանդիսանալով նկարիչների միության անդամ և զբաղվելով գեղանկարչությամբ, 2010թ. նախնական համաձայնության է եկել իր կնոջ հետ՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու, այն է՝ գեղանկարչության բնագավառում իր մասագիտական գտելիքների օգտագործմամբ դեռևս 2005-2006թթ. ընթացքում ձեռք բերված անհայտ նկարիչների՝ առանց հեղինակային տվյալների և ստորագրությունների նկարների դիմերեսներին և դարձերեսներին կեղծելով նշել հայտնի նկարիչների ստորագրություններ և հեղինակային տվյալներ, դրանք բարձր արժեքով վաճառել՝ որպես ճանաչված նկարիչների աշխատանքներ։
Մայիսի 25-ին, ժամը 19.00-ին, թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդի կողմից երթևեկությունը վերսկսելու ժամանակ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 60/2 հասցեի դիմաց տրոլեյբուս բարձրացող 61-ամյա ուղևորուհին վայր է ընկել երթևեկելի մաս և ստացել վնասվածքներ:
Նոր հանցադրվագներ՝ նախկին քննիչի գործունեությունից:
30-ամյա Լիլիթն ու 23 –ամյա Աննան ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար դատապարտվել են 5 տարվա ազատազրկման, իսկ պատիժը կրում են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Ազատությունից զրկված աղջիկները խոստովանում են, որ բանտարկության ամենադժվար պահն ընտանիքից հեռու գտնվելն է։
Մայիսի 25-ին, ժամը 15.20-ին ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Բյուրեղավանի մի բնակիչ և հայտնել, որ իր բնակարանում հրդեհ է բռնկվել և տան իրերն այրվել են:
Անցած շաբաթ՝ մայիսի 19-ից 23-ը կայացած ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստը առանձնացավ որոշ պատգամավորների ակնհայտ ագրեսիվությամբ ու անպարկեշտ վերաբերմունքով լրագրողների նկատմամբ։ Այսպես՝ մայիսի 19-ին, երբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը փորձեց իմանալ ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի կարծիքը` օրեր առաջ Երեւանի «Վերնիսաժ»-ի մոտ տեղի ունեցած հրաձգության մասին, վերջինս պատասխանելիս լրագրողներին ասաց. «Դուք բոլորդ անբարոյականներ եք»։
Մայիսի 27-30-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին ամենուրեք, 31-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Վերահսկողությամբ ընդգրվել էր 2013 թվականը։ Ընդհանուր առմամբ, ըստ ՎՊ մասնագետների, պետական միջոցներն օգտագործվել են օրենսդրությանը համապատասխան, բայց որոշ ծրագրերում հայտնաբերվել են խախտումներ ու թերություններ։
«Տեխնիկական փոքր խնդիր է եղել, և ինքնաթիռը հետ վերադարձվեց»,- ասաց նա:
2013 թ. զեկույցը, որը ներկայացնում է 2013 թ-ի գարնանային և ձմեռային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանության արդյունքում բացահայտված խնդիրները, զինված ուժերից վաղաժամկետ ազատվող սպաների իրավական աջակցության ընթացքում բացահայտված խնդիրները, մահացության դեպքերի նկարագրությունը և համեմատական վիճակագրությունը 2010-2013 թթ. ժամանակահատվածում, զինված ուժերում մահացության դեպքերով քրեական գործերի նախաքննության և դատաքննության ընթացքում բացահայտված խնդիրները, ինչպես նաեւ զինվորական ծառայության և զորակոչի վերաբերյալ օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և նրանցով պայմանավորված խնդիրները:
«Մեր ուշադրության կենտրոնում լիազորությունների ապակենտրոնացումն է, տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների մեծացումը, մասնակցայնության ու թափանցիկության սկզբունքների արդյունավետ կիրարկումն ու վերջին հաշվով, մատուցվող ծառայությունների ծավալի ու որակի ընդարձակումը։ Այս թիրախներին հասնելու եւ ՏԻ համակարգի զարգացումն ապահովող արդիական ու կարեւոր խնդիր է համայնքների խոշորացումը: Այս աշխատանքներում մենք համագործակցում ենք Եվրամիության, Եվրոպայի խորհրդի համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաեւ շատ այլ միջազգային ու եվրոպական պետությունների ազգային կառույցների հետ»:
Մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 183 տրանսպորտային միջոց:
Մայիսի 26-ին, ժամը 16.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.50-ից մինչև ժամը 16.05-ը Արագածոտնի մարզի Արտենի գյուղում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են 500-600 հա պտղատու ծառեր, խաղողի այգիներ, հացահատիկի և առվույտի ցանքատարածքներ:
2014թ. հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիների համար ուժի մեջ է մտել վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը Եվրամիության հետ:
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 23-րդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: