Հ. Պետրոսյանի հարազատները խնդրում են քաղաքացիներին, ովքեր տեղեկություններ ունեն նրա վերաբերյալ, թող հայտնեն մոտակա ոստիկանության բաժին:
Գյումրու թաղամասերից մեկի թիվ 62 տան խարխուլ պատերի ներսում են ապրում 80-ամյա Մուրադ Հովհաննիսյան ու 5 անչափահաս թոռները: Երեխաները երկկողմանի ծնողազուրկ են:
Վարորդները շարունակում են դժգոհել արագաչափերի տուգանքների չափերից։ Իշխանություններին փորձում են հասկացնել, որ հանրությանը այսքան մեծ չափի տուգանքներով չպետք է խեղդել, եւ որ դա ուղղակի ռեկետի ձեւ է ու ոչ պետական, այլ մասնավոր ռեկետի ձեւ է:
Ավանդական դարձած տոնակատարությունը մեկնարկեց Ապարան քաղաքի հրապարակից, մասնակիցները քայլերթով բարձրացան դեպի «Վերածնունդ» հուշահամալիր, որից հետո ծաղկեպսակ դրեցին ինչպես հուշահամալիրի մոտ, այնպես էլ՝ Դրոյի և Արցախյան հերոսամարտում զոհվածների հուշակոթողներին:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր լրագրողների հետ շրջայց կատարեց Արագածոտնի մարզի Կարբի գյուղում գտնվող «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի նորակառույց շենքում, ծանոթացավ ինստիտուտի պայմաններին:
Մայիսի 29-30-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին ամենուրեք, 31-ին, հունիսի 1-2-ը առավելապես լեռնային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Մեղրիի տարածաշրջանի Կարճեւան գյուղում անցյալ տարի հանկարծամահ եղած 14-ամյա երեխայի մահվան հանգամանքներն այսօր էլ քննարկվում են գյուղում:
Մայիսի 28-ին, Հանրապետության օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր` ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանների` հարգանքի տուրք մատուցելու հանուն հայոց անկախ պետականության զոհված հայորդիների անմահ հիշատակին:
Այսօր՝ մայիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երանոս գյուղի բնակիչ, 19-ամյա Հարություն Հարությունյանը իր կողմից վարած Volkswagen Golf մակնիշի 27 ՕՏ 428 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Լիճք գյուղի բնակիչ, 8-ամյա Նարեկ Սահակյանին:
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից իր հասցեին հնչեցված սպառնալիքներն առայժմ չի մեկնաբանում, սպասում է ԱԱԾ ղեկավարի մեկնաբանությանը։
Սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանը (Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդին) 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ երբ լրագրողը ներկայացել է, նրան է մոտեցել տնօրենը: Ըստ Նազարյանի՝ լրագրողն ասել է, որ խանութից գնված փլավի մեջ ապակի է հայտնաբերվել, ինչը տնօրենը հերքել է և ասել է, որ չի կարող նման բան լինել, իսկ եթե ինչ-որ թյուրիմացություն է եղել, ապա ապրանքը ետ կվերցնեն. «Բայց իրենք գաղտնի նկարել են խանութի աշխատակիցներին ու տնօրենին, վերջինս խնդրել է չնկարել, քանի որ դա իր իրավունքների ոտնահարում է՝ գաղտնի նկարահանելը: Լրագրողը պնդել է, որ իրավունք ունի, իսկ տնօրենն առաջարկել է ընկերության իրավաբանի հետ զրուցել: Այժմ մեր իրավաբանն իրենց խմբագրությունում է»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ դադարների մասին:
Այս պահին armlur.am-ի թղթակիցներին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի վրա գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակիցն ու սուպերմարկետի իրավաբանը թույլ չեն տալիս դուրս գալ խանութի տարածքից:
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների խորհրդանիշ է ընտրվել անմոռուկ ծաղիկը: Միջոցառումների մանուշակագույն լոգոտիպի հեղինակը «Շարմ» հոլդինգն է:
«Փողերը ստացել ենք, արդեն բաժանում ենք իրար մեջ»,- Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքի վաճառքի մասին լուրը լսելով՝ կատակեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ստեփան Դավթյանը։ «
Մայիսի 28-ին, ժամը 14.03-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող «Արմանդ» սուպերմարկետում:
Հայաստանի միգրացիոն գործակալությունը բանակցություններ է իրականացնում Ռուսաստանի միգրացիոն գործակալության հետ Ռուսաստանում մեր աշխատանքային միգրանտների համար արտոնյալ պայմաններ ստանալու համար նախքան Մաքսային միությանն անդամակցելը:
ՎՊ զեկույցում նշված 2012-2013 թվականներին «Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագրի շրջանակներում անտառի վնասակար օրգանիզմների դեմ ավիացիոն պայքարի միջոցառումների իրականացման վերաբերյալ
«Աքսոր, գնդակահարություն… ինքը եղել է այս ջարդի, սպանիչ մեքենայի կիզակետում։ Ես կարծում եմ՝ նրա արձանը չպետք է դրվի։ Ես կարծում եմ, որ նրա արձանը տեղարդրելը աններելի վատ իրողություն է»,- ասել է Կարախանյանը։
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը հակառակորդի կողմից իրականացված դիվերսիոն հարձակման փորձին: Ս. Օհանյանի խոսքով՝ վերջին շրջանում որոշակի լարվածություն կա շփման գծում։
«Ես աճուրդի հետ կապված չեմ կարող ասել, մենք նման գործառույթներ չունենք, բայց ինձ հայտնի են ճարատարապետների և հատկապես հեղինակների մտահոգությունները՝ կապված այդ կառույցի արժեքի հետ: Եվ պետք է ասել, որ այդ մտահոգությունները տեղին են: Այսինքն՝ ես պատրասվում եմ անպայման հասկանալ՝ պայմանագիրը, թե ինչ է այնտեղ գրված»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին:
«Չկան ձերբակալվածներ, չեմ ուզում կանխավ կարծիք հայտնել, բայց լրատվամիջոցներում գոյություն ունեցող բոլոր վարկածները՝ խոսքը գնում է առևանգման, ծեծի ենթարկելու, դանակահարություն, զեկուցում եմ ձեզ, չի համապատասխանում ճշմարտությանը»:
Լրագրողները Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեցին՝ ինչպես ինքը կվարվեր Վերնիսաժի դեպքերի մասնակիցն լինելու դեպքում: «Դուք պատկերացնո՞ւմ եք ինձ իրավիճակում: Ամեն ինչ հանդարտ կարգի կգար, նորմալ»,- ի պատասխան ասաց Վ. Գասպարյանը: Նա հաստատեց նաև այն տեղեկությունները, որ դեպքի վայրում «քննչականի պետ» է եղել:
Հանրային ծառայությունների համարանիշը այն 10 նիշանոց համարն է, որն ամրագրվում է ՀՀ քաղաքացու նույնականացման քարտում և օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց կողմից ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս:
Գյումրու Վարդանանց հրապարակում մոտ 1 մետր երկարությամբ օձ է հայտնաբերվել: Քաղաքացիներից մեկն է նկատել օձին, բռնել է այն, տեղավորել արկղի մեջ և հանձնել «Ցայգ» հեռուստաընկերությանը:
Հանրապետության օրը հրավեր ու քաջալերություն է մեզ այսօր` ամենայն նախանձախնդրությամբ հոգալու մեր պետականության զորացման, մեր երկրի բարգավաճման, մեր ժողովրդի բարօրության եւ ազգային մեր իղձերի իրագործման համար։
Մայիսի 28-ին, ժամը 09.53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի 1-ին փողոցում կայանած «Օպել» մակնիշի ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները վերսկսվել են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:
Եվ գողական մտածելակերպը թափանցել է յուրաքանչյուր տուն ու հաստատություն: Նախօրեին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությունները, օրինակ, Յուվեցի Կարոյի փեսայի դեպքի առնչությամբ հենց այդ մասին էին խոսում:
Ծանր ու բարդ աշխարհաքաղաքական եւ սոցիալ-տնտեսական պայմաններում Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատեւեց կարճ ժամանակահատված` թողնելով, սակայն, մեծ ժառանգություն եւ պատմության դաս հանդիսանալով սերունդների համար: