Բաժիններ՝

Վալերի Օսիպյանի եղբորորդու գործն ուղարկվել է Երևանի քննչական վարչություն. news.am

Նուբարաշենում հունիսի 1-ին 22-ամյա Վանուշ Ալեքսանյանի դանակահարության մեջ մեղադրվող Սեդրակ Օսիպյանի գործով այժմ զբաղվում է ոստիկանության Երեւանի քննչական վարչությունը:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:

«Նախաքննության մարմինը փոխվել է, եւ Էրեբունու ոստիկանության քննչական բաժնից գործն ուղարկվել է Երեւանի քննչական վարչություն: Թե ինչու է նախաքննության մարմինը փոխվել, չգիտեմ, այդպես են նպատակահարմար գտել»,- ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ հետախուզման մեջ գտնվող իր պաշտպանյալը կներկայանա այն ժամանակ, երբ «դրա ժամանակը գա»:

Հարցին՝ արդյոք ավելի քան մեկ ամիս հետախուզման մեջ գտնվելը հետագայում չի բարդացնի Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու վիճակը՝ փաստաբանը կարճ պատասխանեց՝ «բացարձակ»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031