Բաժիններ՝

Ինչի՞ց կփրկի նպաստի 1000 դրամով բարձրացումը՝ ըստ նախարարի (տեսանյութ)

Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի թանկացումը փոխհատուցելու համար սոցիալական նպաստը 1000 դրամով բարձրացնելը կառավարության առաջին հրատապ քայլն էր, բայց ցանկացած պարագայում ՀՀ-ի կառավարությունը խնդիր ունի հասարակության բոլոր անդամների եկամուտներն ավելացնելու: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Բնական է, որ աջակցությունն առաջին հերթին սոցիալապես անապոհվներին պետք է ուղղվեր»,- նկատեց նա:

Ըստ նախարարի՝ ընտանիքը միջինում ամսական 200 կվտ էլեկտրաէներգիա է ծախսում, և դրա հիման վրա է իրականացվել կառավարության քայլը՝ 1000 դրամով ավելացնել ամսական նպաստի չափը, ինչը շուրջ 100 մլն դրամի ծախս է ենթադրում:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031