Ֆիլմ-ճամբարում երիտասարդներն են կինոարտադրող (լուսանկարներ)

Գյումրիի Թռչունյան տունը, արդեն յոթերորդ օրն է՝ հյուրընկալել է Ազգային առաջնորդության ինստիտուտի և ամերիկյան Inside Out Global-ի համատեղ ֆիլմ-ճամբար ծրագրի հեղինակներին և մասնակիցներին:

Այս օրերի ընթացքում 17-20 տարեկան թվով 13 երիտասարդ սովորում է կինոարտադրության ոլորտում գործունեություն ծավալելու որոշակի հմտություններ:

1925515_10152300640387637_1564136293_o

10360998_10152300642002637_1334704189_o

10499798_10152300644352637_932333214_oԸնտրվել են մասնակիցներ Երևանից, Գյումրիից, Վանաձորից, ինչպես նաև տարբեր մարզերից, ովքեր այս օրերի ընթացքում հասցրել են մտերմանալ, սովորել և աշխատել միասին:

Երիտասարդ մասնակիցներին կազմակերպիչները բաժանել են 2 թիմերի, որոնց հետ օրերն անցնում են չափազանց հագեցած գրաֆիկով` անընդհատ դասեր և պրակտիկա: Երիտասարդներն արդեն սկսել են իրենց կարճամետրաժ ֆիլմերի նկարահանումները:

Ճամբարում դասավանդող մասնագետները, որոնց մի մասը Հայաստանի ներկայացուցիչներն են, իսկ մի մասը ժամանել են արտերկրից, պնդում են, որ երիտասարդների մեջ հզոր պոտենցիալ կա. ճիշտ է, ուղղորդում են թիմի ավագները, սակայն ամբողջ նկարահանման պրոցեսը՝ սկսած նախնական փուլից, ձեռնարկում և իրականացնում են երիտասարդ ճամբարականները:

Նրանց է վստահված ամբողջ տեխնիկան, գաղափարը և ֆիլմարտադրողի պատասխանատու գործունեությունը: Ծրագրի հեղինակները մասնակիցների առօրյան դարձնում են հաճելի ու օգտավետ:

10516505_10152300644017637_219527925_o

10522484_10152300641137637_343571530_o

Ճամբարից դուրս ևս նրանց սպասվում են անակնկալներ` ճամբարականները գալիք «Ոսկե Ծիրան» փառատոնին հնարավորություն կունենան ներկա գտնվելու կազմակերպվելիք վարպետաց բոլոր դասերին, ինչպես նաև «Հայկական պանորամա»-ի ֆիլմերի անվճար դիտումներին:

Ֆիլմ-ճամբար ծրագրի կազմակերպիչների մյուս անակնկալն առավել գրավիչ է. երիտասարդ կինոարտադրողներն 8 օրվա ընթացքում իրենց նկարահանած կարճամետրաժ ֆիլմերը հնարավորություն ունեն հանդիսատեսին ներկայացնել Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Ճամբարի ավարտին Ազգային առաջնորդության ինստիտուտը և Inside Out Global-ը բոլոր մասնակիցներին կհանձնեն հավաստագրեր:

Կինոարտադրողները հուլիսի 10-ին, ժամը 15:00-ին Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում բոլորին հրավիրում են միաժամանակ 2 կարճամետրաժ ֆիլմերի պրեմիերային:

10526410_10152300642297637_1892698430_o

10524431_10152300642922637_154403136_n

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031