Բաժիններ՝

Լարված իրավիճակ՝ Շիրակի մարզում. գյուղացիները փակել են Հովիկ Աբրահամյանի ճանապարհը. news.am

Շիրակի մարզի Նոր Կյանք եւ Վարդաքար համայնքների բնակիչներն այսօր՝ հուլիսի 9-ին, փակեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ճանապարհը եւ պահանջեցին լսել իրենց բողոքները:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, հավաքված գյուղացիները վարչապետին մեկ առ մեկ ներկայացրին իրենց խնդիրները, մասնավորապես մատնացույց արեցին հուլիսի 7-ին կարկուտից 100 տոկոսով տուժած հացահատիկի եւ կարտոֆիլի ցանքատարածությունները:

Վարդաքարի համայնքապետ Գալուստ Ավետիսյանն էլ հայտնեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրենց խոստացել էր դպրոց կառուցել, սակայն խոստումը մինչեւ այսօր չի կատարել:

«Պարոն վարչապետ, 2012 թվականին, երբ Դուք դեռ վարչապետ չէիք, ներկայացրել էիք դպրոցաշինության նախագիծ, որը մինչեւ հիմա չի իրագործվել: Բացի դրանից՝ մենք նախագահին էլ էինք դիմել այս խնդրով, խոստացավ, որ կկառուցի դպրոց 150 աշակերտի համար, բայց մինչեւ այսօր ոչինչ չի արվել: Հիմա էլ ձեզ ենք խնդրում այս հարցով»,- ասաց համայնքի ղեկավարը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031