Բաժիններ՝

Քարինջի մանկապարտեզ է հաճախում 16 երեխա

 lorinews.am-ը գրում է. Քարինջի նախադպրոցական ուսումնական հաստատությունը տեղավորված է նախկին դպրոցի շենքում, որտեղ գործում է նաև գյուղապետարանը:

Երբ համայնքում կառուցվի համայնքային կենտրոնի շենքը, ապա այս կառույցը լիովին կհատկացվի մանկապարտեզին, այն չորսժամիայից կանցնի ութժամյա գրաֆիկի: Նշենք, որ ներկայումս նախակրթարանը գործում է մեկ խառը խմբով, ուր հաճախում է 16 երեխա:

Գյուղապետարանը հոգում է բոլոր ծախսերը` տարեկան հատկացնելով 1 մլն 900 հազար դրամ: Երեխաներին տրվում է մեկանգամյա սնունդ: Մանկապարտեզի վարիչ Հայարփի Սարգսյանը տեղեկացրեց, որ նախակրթարանի զբաղեցրած տարածքը խիստ սահմանափակ է, քանի որ չունեն դահլիճ, խաղասենյակ:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս