Բաժիններ՝

Կենցաղային տեխնիկայի օգտագործումը որքա՞ն արժե սպառողի գրպանի համար

Կենցաղային տեխնիկայի սպառած էլեկտրաէներգիայի ծախսը շատ երկրներում ամսական կտրվածքով կարող է մեծ չթվալ, բայց հայ սպառողի համար, հատկապես օգոստոսից սպասվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո, կարող է զգալի լինել:

Forbes -ը համամետել է կենցաղային տարբեր տեխնիկայի էլեկտրաէներգիայի տարեկան ծախսերը: Դրանք բազմապատկելով օգոստոսի 1-ից Հայաստանում մեկ կվտ/ժամի համար սահմանված 42 դրամ սակագնով, կստանանք հետեւյալ պատկերը.

Միջին նոութբուքը տարեկան շուրջ 72 կվտ/ժ էլեկտրաէներգիա է սպառում, ինչը կկազմի մոտ 3 հազար դրամ:

Լայնէկրան պլազմային հեռուստացույցը տարեկան կծախսի 360 կվտ/ժամ` օրական հինգ ժամ միացված լինելու դեպքում: Սպառողի վրա այն տարեկան կնստի 15 հազ. 120 դրամ:

60 -վատտանոց լամպը, օրական միջինը 10 ժամ միացված լինելու դեպքում, ծախսում է 220 կվտ/ժ, ինչը կազմում է տարեկան 9 հազ. 240 դրամ:

Ստացիոնար համակարգիչը ծախսում է տարեկան 300 կվտ/ժ, այսինքն` 12 հազ. 600 դրամ:

Ժամանակակից սառնարանները 75%-ով ավելի քիչ էլեկտրաէներգիա են սպառում, քան խորհրդային շրջանի մոդելները: Նոր սառնարանների էլեկտրաէներգիայի տարեկան ծախսը կազմում է 350 կվտ/ժ, որի համար սպառողը կվճարի 14 հազ. 700 դրամ:

Ինչ վերաբերում է լվացքի մեքենային, ապա դրա ծախսը կախված է նրանից, թե որքան հաճախ է այն օգտագործվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս