Օրենսդրությամբ սահմանված կարգով կայացվել է համապատասխան որոշում, ըստ որի Գեղաշեն համայնքում սահմանվել են կարանտինային սահմանափակումներ:
Հունիսի 5-ին, ժամը 10.28-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Բնունիս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի պատերին առաջացել են ճաքեր, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 5-ից-6-ը Բելառուսի Մինսկ քաղաքում կկայանա ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդի 36-րդ նիստը, որտեղ կքննարկվեն միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, միջազգային բնույթի կազմակերպված հանցավորության, կիբեռհանցավորության հակազդման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ տեսակի հանցավորության դեմ պայքարի հարցեր, որոնք մտնում են ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների իրավասության մեջ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արմենիա» ՀԲԿ-ի մաշկաբան, սեռավարակաբան Կարեն Վարդանյանը և Ավագյանի անվան լազերային կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի վարիչ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը խոսեցին այն հիմնական հիվանդությունների մասին, որոնք առաջանում են ամռանը հանգստանալու ժամանակ:
Քաղաքացի Ալեքսանդր Ց.-ի դիմումի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դիմում ենք ընդդիմադիր այդ ուժերի վրա ազդեցություն ունեցող բոլոր արևմտյան պետություններին՝ անմիջապես իրենց լծակներն օգտագործելով դադարեցնել հայաբնակ թաղամասերի վրա հարձակումները:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Հունիսի 5-ին, ժամը 00.54-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ախուրյանի խճուղում՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Ինչ-որ մեկը քնում, արթնանում է և իր հեռահար նպատակներն օգտագործելով համալիրը աճուրդի է հանո՞ւմ: Ամենազարմանալին այն է, որ Վճռաբեկ դատարանից մեր փաստաբանին ստիպել են ստորագրի, որ գործը քննեն գաղտնի ռեժիմով:
Պարզվում է, Գոռ Առաքելյանը՝ Յուվեցի Կարոյի փեսան, դրսում քաշքշուկից ու վիրավորանքներից զայրացած, գնացել է դեպի մեքենան, որ զենքը բերի:
Կոտայքի մարզի` 12:00-15:00 Ծաղկաձոր քաղաքը մասնակի, Սպորտհամալիրը, «ՎիվաՍել ՄՏՍ» բջջային օպերատորի կայանը, հարակից հանգստի գոտիները եւ հանրային բաժանորդները:
«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը ՌԴ-ից գազը ձեռք է բերել 1000 խմ-ն՝ 220 դոլար արժեքով, մինչդեռ պայմանագրով նախատեսված գազի սակագինը 189 դոլար է:
Սնանկացման եզրին գտնվող Փայլակ Հայրապետյանը տեղյակ չէր, որ Վրաստանի արդարադատության նախարարը հունիսի 4-ին ստորագրել է օֆշորային սկանդալում ներգրավված, գործարար Աշոտ Սուքիասյանին արտահանձնելու փաստաթուղթը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կասյան փողոցի թիվ 4 շենքի Կ. Դ.-ի բնակարանում՝ խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.10-ին, մարվել` 22.12-ին: Խահանոցում ծխացել է բարձ:
Իրենք չեն բացառում, ընդունում են, որ իրենք եղել են դեպքի վայրում, և մեքենան կայանելու հետ կապված միջադեպ է առաջացել, բայց ուղղակի չեն հայտնում մյուս մանրամասները: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ նրանք, իրոք, փորձել են… մեքենան անհարմար տեղ են կայանած եղել, դրա հետ կապված ինչ-որ խոսակցություն է տեղի ունեցել, որը վերածվել է այն ամենին, ինչը դուք արդեն գիտեք: Այնպես չէ, որ մյուս քաղաքացիների նման եղել են պատահական անցորդներ: Բայց ծեծ, ջարդ… չգիտեմ, այն, ինչ այստեղ ներկայացվում է՝ իրականություն չէ:
Մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում բերման ենթարկված, 1993 թ. ծնված, նախկինում դատված Հմայակ Շ.-ն խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
«Ասացի` ձեր հանցագործությունները չդնեք իմ էրեխու վրա,- շարունակեց նա,- Մեկ էլ մտավ այնտեղ, դուրս եկավ` տիկին Սուսան, թող Ձեր տղան իրա վրա վերցնի, ես Ձեր տղային կարող եմ օգնել: Ինչի՞ ասացի` Ձեր տղան կատարի, իմ տղան գնա նստի՞»:
Մոզին պատուհանից հանելը մի մարդու բան չէր…
Հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում դանակահարված 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը թեև այսօր իրեն նախորդ օրերի համեմատ փոքր-ինչ ավելի լավ էր զգում, բայց խոսել չէր կարողանում:
Հունիսի 4-ին, ժամը 00.01-ին, Երևանի Հովնաթան և Ոսկանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՖՈՐԴ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ամեն առավոտ ու իրիկուն տեղաշորը (անկողինը) քարշ ենք տալիս միջանցքով, որ քնենք, կամ երբ հիվանդ ենք ունենում, ամանները շխշխկալով տանում-բերում ենք: Մի սենյակում անկողինն է իրար վրա դարսած, մյուսում սեղան-աթոռն է դրած, որ կարողանանք հաց ուտել, ու որպեսզի մի քիչ հարմարություն լինի, զուգարանը հանել ենք, կուխնի ենք սարքել»:
«Բամո» ընկերությունների խումբը իր կազմում գտնվող «Բամո մետալ» ընկերության համար վարկ է վերցրել Հայաստանի կառավարությունից և 2012-ին գրավ է դրել իրեն պատկանող Մարզահամերգային համալիրը: Այն բանից հետո, երբ վարկի մարումը ուշացել է, ընկերությունը դիմել է Ֆինանսների նախարարությանը՝ ժ֊ամանակացույց կազմելու և ըստ դրա 10.2 միլիարդ դրամ պարտքը մարելու խնդրանքով, սակայն ֆիննախից անակնկալ տեղեկացել են, որ կառավարությունը արդեն իսկ դիմել է դատարան՝ գումարը բռնագանձելու համար:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Նոր Խարբերդից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Գյումրիում երկրաշարժից ի վեր անօթևան մնացած շուրջ 430 ընտանիքներ այս տարի էլ բնակարան չեն ստանա: Կառավարության խոստացած շինարարությունն ամիսներով ձգձգվում էր տարբեր պատճառաբանություններով:
Ոչ թե՝ ով դեմ է, նա տգետ է, այլ դեմ արտահայտվողների մեծ մասը տգետ են: Մեր հասարակական ակտիվիստ կոչվածների մեծ մասն է տգետ, և ես չեմ խուսափում այդ բառն ասել: Մկրտիչ Ներսիսյանի հուշատախտակի հետ կապված էլ նույնը եղավ: Մարդիկ ինչքա՞ն դեբիլ պետք է լինեն, իսկ ես դեբիլից բացի այլ բառ չեմ կարողանում գտնել, որ ցեխ շպրտեն անգամ Մկրտիչ Ներսիսյանի նման պայծառ մարդու հանդեպ, որը հայերի Ցեղասպանության մասին գիրք է գրել, ազգային դեմք ունեցող համալսարանի ռեկտոր է եղել:
Հունիսի 2-ին, ժամը 13.30-ին, 1958 թ. ծնված Ֆոլիկ Հ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ մայիսի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, էլեկտրական ցանցի հետնամասում կառուցված անասնագոմի տարածքում, վիճաբանության ժամանակ, 1971 թ. ծնված Ռուբեն Գ.-ն ծեծի է ենթարկել իրեն և մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:
«Ինչի՞ համար միջամտեմ, ո՞ր թիվն է, որ միջամտեմ: Ո՞ւմ համար միջամտեմ, օրենք կա, եւ հետո մեղավոր կողմ կլինի, թող պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, ինչո՞ւմն է խոսքը: Չկա նման բան, չի եղել եւ չի էլ կարող լինել, որ գնդապետ Օսիպյանը փորձի միջամտել: Ոչ մի ձեւով ոչ ուզում եմ, ոչ ցանկություն եւ ոչ էլ իրավասություն ունեմ»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հրավերով հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում զորախումբ տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին:
Հունիսի 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 6-9-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Երևանի մերձակա ռեստորանային համալիրներից մեկում հանդիպում է տեղի ունեցել 10-ից ավելի հանցագործ աշխարհում հայտնի հեղինակությունների միջև: