Բաժիններ՝

Լևոն Հայրապետյանին արդեն մեղադրանք է առաջադրվել փողերի յուրացման և լվացման համար

Ինչպես տեղեկացրել էինք, Ռուսաստանում այսօր ձերբակալվեր էր հայազգի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանը։ «Ռոսբալտը» տեղեկացնում է, որ ՌԴ Հետաքննչական կոմիտեն Լ. Հայրապետյանին կալանքի տակ վերցելու վերաբերյալ արդեն միջնորդություն է ներկայացրել  Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարան:

Լ. Հայրապետյանը կասկածվում է 2008թ. «Բաշնեֆտ» ընկերության վաճաքի ժամանակ ֆինանսական խարդախություն կատարելու մեջ և նրան մեղադրանք է առաջադրվել փողերի յուրացման և ապօրինի եղանակով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հոդվածներով։

Ձերբակալությունն իրականացվել է ՌԴ Հետաքննչական կոմիտեի կողմից «կինգիսեպյան» հանցավոր խմբավորման գործունեության հետաքննման շրջանակներում: Այդ խմբավորումը պատվերով իրականացրել է տասնյակ սպանություններ: Խմբավորումը ղեկավարել է «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Հետաքննության տվյալներով՝ այդ խմբավորման, ինչպես նաև դրան մոտ կանգնած և Ալեքսանդր Մատուսովի (Բասմաչ) գլխավորած «շչոլկովյան» խմբավորման անդամները երկար ժամանակ իրականացրել են խոշոր գործարարների շահերից բխող սպանություններ:

Այդ գործով ցմահ ազատազրկում կրող նախկին սենատոր Իգոր Իզմեստևը ամռանը վկայություն է տվել, որ Հայրապետյանը ներգրավված է եղել որոշ հանցագործությունների, մասնավորապես՝ «Բաշնեֆտ» ընկերության շուրջ ստեղծված քրեական և տնտեսական, այսպես ասած, «ռազբորկաների» մեջ:

Անցած գիշեր խուզարկվել է Լ. Հայրապետյանի՝ Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում գտնվող գրասենյակը, որտեղից առգրավվել է «Մակարով» ատրճանակի 2 փաթեթ և փամփուշտներ:

«Ռոսբալտը», սակայն, հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին, նշում է, որ հայ գործարարը սպանությունների հետ կապ  չունի:

Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը բնակվում է Մոնակոյում: Հուլիսի 15-ին, երբ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները բերման էին ենթարկեցին նրան Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից, նա վերադառնում էր Մոնակոյից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031