Բաժիններ՝

Դիվերսանտներն իրենք տարել և ցույց են տվել այն վայրը, որտեղ սպանել են Սմբատ Ցականյանին. ԳԱԼԱ

«Սմբատ Ցականյանի դին գտել են Քարվաճառի մոտակայքում և հաստատվեց, որ դիվերսանտներն են սպանել, որովհետև հենց դիվերսանտներն իրենք տարել և ցույց են տվել այն վայրը, որտեղ սպանել են Սմբատ Ցականյանին: Ջահել երեխա է մահացել, հիմա էստեղ գյուղում խառը վիճակ է»:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Նոր Էրքեջի գյուղապետ Արա Հովհաննիսյանը:

Վերջինս հայտնեց նաև. «Չեմ կարող ասել, թե ինչ են արել դիվերսանտները, որովհետև մենք էլ դեռ սպասում ենք, դեռ Սմբատի դին չեն բերել, սպասում ենք: Այսինքն այս պահին միայն այն տեղեկությունն ունենք, որ երիտասարդը մահացած է, սպանել են նրան: Դե արդեն 10 օր էր, ինչ անհետացել էր և կասկածները գնալով հենց դրան էին գալիս, որ մահացել է»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031