Բաժիններ՝

Ադրբեջանցիները կրակել են Ճամբարակի թաղամասերից մեկում գտնվող հովվի վրա. tert.am

Ադրբեջանական դիրքերից այսօր կրակել են հովվի վրա, ով այդ պահին Ճամբարակ քաղաքի թաղամասերից մեկում է եղել։ Այս մասին Tert.am–ին հայտնեց Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը՝ ավելացնելով, որ հովիվը չի տուժել :

«Թաղամասերից մեկը հենց էդ պոստի դիմացն է գտնվում, մարդը դուրս է եկել իրա անասունի հետևից, կրակել են, իրանց դիրքը բարձր է, կարողանում են կրակել»,-ասաց Յուրիկ Ավալյանը:

Ի պատասխան հարցի, թե սա առաջի՞ն անգամն է, որ նաև Ճամբարակի վրա են կրակում, քաղաքապետն ասաց.«Չէ, կրակոցներ ընթացքում եղել են»:

Հարցին, թե դեպքին ինչպե՞ս է արձագանքում քաղաքի բնակչությունը Յուրիկ Ավայանը պատասխանեց, որ նորմալ, «մեծածավալ խնդիր չկա»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս