Քրեական գործը քննելու է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Դատախազությունը զգուշացրել էր, որ հսկողություն իրականացնող դատախազները ԶԼՄ-ներում նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների կամ ստուգման ենթակա հանգամանքների վերաբերյալ հրապարակումների դեպքում ձեռնարկելու են օրենքով սահմանված քրեադատավարական ներգործության միջոցներ, դրանց` լրատվության միջոցին հայտնի դառնալու աղբյուրի, հանգամանքների պարզումը և այդ կապակցությամբ անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողությունների իրականացումը: Միաժամանակ Դատախազությունը զգուշացրել էր, որ մեղավորները կպատժվեն օրենքով սահմանված կարգով:
Գրպանահատ եռյակը և «փորձառու» պարագլուխը:
Հունիսի 3-ին, ժամը 04.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 24 շենքի 2-րդ շքամուտքում մի մարդ ինչ-որ բան է կոտրում:
Կոտայքի մարզի դատախազությունից ոստիկանության Կոտայքի բաժնում ստացվել է Կոտայքի մարզի մի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենի դիմումը, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում դպրոցի տարածքում եղել է շուրջ 50 ծառատեսակ, որոնցից միայն երկուսն են ունեցել փթածություն:
Վերջին օրերի տևական անձրևներն ու կարկուտը մեծ վնասներ են պատճառում գյուղատնտեսությանը: Գարնան սկզբի ցրտահարությունը, հետո չորային եղանակը, իսկ հիմա էլ անձրևները գյուղացուն լավ գյուղատնտեսական տարի չեն խոստանում:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցից բերման են ենթարկել 1954 թ. ծնված Էլիզբար Հ.-ին, որը հունիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի /թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ մեղադրանքով:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Վ.Գասպարյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Կարեն Ներսիսյանը ազատվել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի հրամանատարի պաշտոնից և նշանակվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար:
Հունիսի 4-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Դիլիջան-Սևան ճանապարհի ոլորանների հարակից անտառից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Անդրանիկ Ա.-ին:
2014թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 154 471 զբոսաշրջիկ կամ՝ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 20.5%-ով: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 162 073 մարդ կամ 2013թ. հունվար-մարտի նկատմամբ ցուցանիշն աճել է 18.2%-ով:
Արմեն Դ.-ի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ, որը, ըստ նրա հայտարարության հունիսի 3-ին, ժամը 13.00-ին, թիվ 39 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է անծանոթ կնոջից:
Երեմ Սարգսյանը փորձագետից հետաքրքրվեց նաև՝ ի՞նչ եղանակով է որոշվել, որ Լիա Միսակյանը հիվանդ է եղել թարախաֆիբրինային թոքաբորբով, եթե չի կատարվել մանրէաբանական հետազոտություն: Ի պատասխան՝ փորձագետն ասաց, որ թարախաֆիբրինային թոքաբորբի որոշման համար բացարձակ անհրաժեշտություն չկար կատարելու մանրէաբանական հետազոտություն:
Անկախություն կգովայինք…ո՞ւր է մեր անկախությունը, անկախությունը սա՞ է. անկախությունը այն պետք է լինի, որ էրեխեն հոր ու մորից բաժանվելուց հետո կանկախանա, իր անկյունը կստեղծե, ավելի լավ կապրի, բայց մենք քանի գնացինք՝ անդունդը գլորվանք… գոնե էն ժամանակ կապրեինք, աշխատանք ունեինք, էսօր մենք անկախ ենք, բայց սոված ենք, աշխատանք չունենք…որտեղ էլ կդիմես` կուզեն, որ մինչեւ 25 տարեկան բարձրահասակ, բարետես լինես, անգլերենի իմացությունը պարտադիր է…իսկ մենք իրավունք չունենք ապրելու:
Հանրապետության տարածքում՝ Հունիսի 6-8-ը շրջանների մեծ մասում, 9-1-ը առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավային՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 23-28 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևանում՝ Հունիսի 6-8-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում […]
Օրերս ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «Թեժ-Լեռ» կոչվող տարածքում մի քաղաքացի ծառ է հատում:
«Էս աշխատողները լավ պիտի աշխատեն, պիտի սովորեն, ես ասել եմ 10 հազար մարդ պիտի աշխատի, սա հեշտ չէ, հիմա փոքր է արտադրամասը, կարող է 5 տարվա մեջ, կարող է 10 տարվա մեջ մենք հասցնենք 10 հազար մարդու, մենք չենք ասել վաղը հենց 10 հազար մարդ պիտի աշխատի, որտե՞ղ կա 10 հազար մարդ, ամբողջ Լենինականը հավաքեն 10 հազար մարդ չկա…»,- ասել է նա:
Այսօր՝ հունիսի 5-ին, Նախիջևանի հետ սահմանին միջադեպի մասին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին։
Տոնավաճառներն ուղեկցվելու են երաժշտությամբ, ներկայացումներով և համերգային ծրագրերով: Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը:
Գաբրիելյանն Անաստաս Միկոյանի անվան փողոցը նշող ցուցանակի վրա սև ներկով գրել է «Էնվեր փ․»՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Օսմանյան Թուրքիայի ռազմական գործերի նախարար Էնվեր փաշային։
«Դեռ ոչ մի բան չկա, ոչ մի բան չգիտենք: Քննություն ա ընթանում, ու ով էլ լինի մեղավորը, պիտի պատժվի` օրենքի ողջ խստությամբ»:
Հունիսի 4-ին տեղի ունեցած սողանքն ամբողջությամբ փակել էր հանրապետական նշանակության Գյուլագարակ – Կուրթան ճանապարհը, որը Ձորագյուղը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 միջպետական ճանապարհին կապող ամենակարճ ուղին է:
Հունիսի 5-ին, ժամը 15.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 25/1 հասցեում գտնվող «Սիլվի» ՍՊԸ-ի աշխատասենյակներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ինչը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը:
Արարատի մարզի զորամասերից մեկում ժամեր առաջ հակառակորդի դիպուկահարի կրակոցից սպանվել է պայմանագրային զինծառայող, սերժանտ 26-ամյա Անդրանիկ Եղոյանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նույն զորամասում բացի Անդրանիկ Եղոյանից՝ այսօր ևս մեկ զինծառայող է մահացել:
Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված Մնացական Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին 168.am-ին փոխանցեցին «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրից: Կրակոցներից տուժած Մյասնիկ Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ապաքինվում է, սակայն երկրորդ վիրահատության անհրաժեշտություն կա: Նա նշեց նաև, որ դեպքի մասին չի խոսի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մասնագիտական խմբի գնահատմամբ` հիվանդի մոտ ախտորոշվել էր վերին շնչուղիների վարակ, անգինա, որի բուժման համար նշանակվել էր դեղորայքային բուժում` տնային պայմաններում:
Մայիսի 21-ին Ծառայության տեսուչները 5 արտադրատեսակներից համապատասխան նմուշառում են կատարել և ենթարկել լաբորատոր փորձաքննության, իսկ պահեստային նմուշները կնքվել են և տրվել պահպանման տվյալ ընկերությանը:
Քիչ առաջ Արարատի մարզի զորամասերից մեկում հակառակորդի դիպուկահարի կրակոցից սպանվել է պայմանագրային զինծառայող, սերժանտ 26-ամյա Անդրանիկ Եղոյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում կառուցվելիք գեղասահքի նոր դպրոցի հիմնարկեքի արարողությանը: