Բաժիններ՝

Բարոյականից` քրեական հարթությո՞ւն. Կարեն Մկրտչյանի բուժման ծախսերի գործով զբաղվում է ոստիկանությունը (տեսանյութ). armnewstv.am

armnewstv.am-ը գրում է. Տարեսկզբի աղմուկը տարվա կեսին ավելի է թեժանում: Կարեն Մկրտչյանը մոտ կես տարի առաջ հարված էր ստացել գլխին և առողջական խնդիրներ ուներ: Մի քանի օրում հաշվեհամար բացվեց, դերասանին օգնել ցանկացողները շատ էին, նվիրաբերվող գումարի զրոներն արագ ավելանում էին, ի վերջո, անհրաժեշտ գումարը հավաքվեց և Կարենը մեկնեց Գերմանիա` բուժման:

Թեման կրկին թեժացավ, երբ Կարենը վերադարձավ ողջ-առողջ ու իր ոտքով. ասաց, որ ֆիլմում է նկարահանվելու: Ցանցաբնակներից մեկը կասկածի տակ դրեց դերասանի առողջական խնդիրներն ու բուժման ծախսերը: Գևորգ Ալեքսանյան անուն ազգանունով օգտատերը հայտարարեց` Կարեն Մկրտչյանը խաբեբա է:

– Եթե դու շառլատան չես ու մեզ խաբելով չես գնացել Գերմանիա, ապա բարի եղիր, հրապարակիր ծախսերդ, որ արել ես այնտեղ: Դու դա անել պարտավոր ես, որովհետև հանրությունը քեզ օգնել է, ու դու պարտավոր ես հաշվետվություն ներկայացնել քեզ օգնած հանրությանը: Ո՞ւր են այն գումարները, որոնք ավելացան, երբ պարզեցիր, որ ոչ թե վիրահատվելու ես, այլ դեղային բուժում ես ստանալու: Ինչո՞ւ ես լռում դրանց մասին: Ավելացած գումարներով ինչո՞ւ չես օգնում հիվանդ երեխաներին, – գրել էր Գևորգ Ալեքսանյանը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս