Բաժիններ՝

Սփյուռքի նախարարությունը՝ Նոր Հալեպ թաղամասի ճակատագրի մասին

ՀՀ Սփյուռքի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Նոր Հալեպ թաղամասի կառուցման հետ կապված, որում ասվում է.

«Նոր Հալեպ թաղամասի գաղափարը և տեղի ընտրությունը կատարվել է սիրիահայերի կողմից: 600-ից ավելի սիրիահայ ընտանիքներ ցանկություն են հայտնել բնակարան ունենալ հենց այդ թաղամասում:

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ լուծվել են հողատարածքի (մոտ 5 հա) անվճար հատկացման, ինչպես նաև նախագծային աշխատանքների հարցերը:

Բնակարանները սիրիահայերին առավել մատչելի դարձնելու նպատակով սկսվել է հանգանակություն, և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ում բացվել են հաշվեհամարներ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բանակցությունների արդյունքում «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ, երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանը նվիրաբերել է 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որը փոխանցվել է նշված ՀԿ-ի հաշվեհամարին:

«Գրանդ Հոլդինգ» ընկերության ղեկավարի նվիրաբերած գումարը միակ խոշոր նվիրատվությունն է: Եվս մեկ անգամ դիմում ենք բոլորին՝ խնդրելով ներդրում կատարել Նոր Հալեպի կառուցումն իրականացնելու համար: Բոլոր նրանք, ովքեր անհանգստացած են ծրագրով, խնդրում ենք փոխանցումները կատարել հետևյալ հաշվեհամարներով.

ACBA-CREDIT AGRICOLE BANK

220413350095000 AMD

220413350046001 USD

220413350046002 EUR

220413350038958 RUR»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս