Բաժիններ՝

Անսթափ վիճակում գտնվող քաղաքացին իքնասպանության փորձ է արել

Հուլիսի 16-ին, ժամը 10.28-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը բնակվում է 16-րդ թաղամասի թիվ 45 շենքի 95-րդ բնակարանում (գտնվում է անսթափ վիճակում) և փորձում է ինքնասպանություն գործել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ահազանգողը բնակվում է թիվ 45 շենքի 91-րդ բնակարանում:

Հրշեջ-փրկարարները մուտք են գործել բնակարան (բնակարանի դուռը բաց էր). հյուրասենյակի հատակին` անսթափ վիճակում, հայտնաբերվել է Է. Բ.-ն (ծնվ. 1959 թ.), ով տեղափոխվել է Արմենիա ՀԲԿ:

Ըստ բժշիկների վերջինիս առողջական վիճակը բավարար է:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս