Բաժիններ՝

ԴԱՀԿ աշխատակիցները Վանաձորում ծեծի են ենթարկել քաղաքացուն. Lorinews.am

Երեկ՝ հուլիսի 17-ին, ժամը 22:30-ի սահմաններում, շտապօգնության մեքենայով տնից Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով դրանից մոտ կես ժամ առաջ, Երևանյան խճուղու վրա, ծեծի է ենթարկվել մի խումբ մարդկանց կողմից:

Lorinews.am-ին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ ինքը ականատես է եղել, թե ինչպես են դատական ակտերի հարկադիր կատարոները(ԴԱՀԿ) աշխատակիցները ծեծի ենթարկում քաղաքացիներին՝ կոպտորեն խախտելով հասարակական կարգը:

Կայքին ահազանգած քաղաքացու փոխանցմամբ, միջադեպի պատճառը եղել է հետևյալը.

«Քաղաքացու «Օպել» մեքենան պաժառնու խաչմերուկին թեթև խփեց ԴԱՀԿ-ի աշխատակցի «Աուդի» մակնիշի մեքենային, դրանք էլ իջան, չգիտեմ ինչ եղավ, սկսեցին ծեծել էդ տղային կնոջ ու երեխու առաջ, փողոցի մեջտեղում, հետո ԴԱՀԿ աշխատակիցների թիվը ավելացավ… էն կարգի ծեծեցին, որ քաղաքացին նստեց ավտոն ասավ գնում եմ հիվանդանոց, էն վիճակն էր, որ թաղամասից որևէ մեկը չփորձեց անգամ խառնվել կռվին… ԴԱՀԿ-ի աշխատակիցները ֆոռմով էին, ճանապարհն էլ խցանվել էր, ոչ մի ոստիկան չկար»,-հայտնեց մեր աղբյուրը:

Կեսգիշերին Վանաձորի բժշկական կենտրոնից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ իսկապես շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել 1977 թ-ին ծնված Ռ.Վ.-ն՝ գլխի և մարմնի շրջանում ստացած քերծվածքներով ու կապտուկներով: Արդեն այսօր մեզ հայտնի դարձավ, որ ծեծի ենթարկված քաղաքացին դեպքի մասոին հաղորդում է ներկայացրել ոստկանության Վանաձորի Բազումի բաժին, որտեղ էլ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս