Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը
Այսօր՝ հուլիսի 17-ին, կյանքի 80-րդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը:
«Գրքի նկարազարդումը կյանք է: Նկարազարդման համար անհրաժեշտ է, որպեսզի աբողջությամբ մտնես ստեղծագործության էության մեջ, ընկալես հեղինակի ասելիքը, պետք է աշխատես՝ համառորեն աշխատես»,-ասում էր նկարիչը:
Հենրիկ Արամի Մամյանը ծնվել է1934 թ-ի ապրիլի 24-ին, Երևանում:
- 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը
- 1959 թվականին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը
- 1960-1964 թթ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում
- 1963 թվականից` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր` 1990 թվականից
- 1991 թվականից` ԵՊՃՇԻ-ում, ամբիոնի վարիչ 1991 թվականից: Հենրիկ Մամյանի աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Աշխատել է գրքային գրաֆիկայի, մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության ասպարեզներում։ Ձևավորել է մոտ 90 գիրք։
- Վահագն Դավթյանի «Ասք սիրո և սրի», 1968, լինոփորագրություն
- Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված», 1968-1977, ցինկոգրաֆիա
- Լևոն Շանթի «Հին աստվածներ», 1969-1974, ցինկոգրաֆիա
- Դանիել Վարուժանի «Հարճը» (1979, ցինկոգրաֆիա, 1979-ին Մոսկվայում կայացած գրքի համամիութենական ցուցահանդեսում արժանացել է դիպլոմի)
- Ավետիք Իսահակյանի «Աբու-լալա Մահարի», 1987, օֆորտ, աքվատինտա
- Ռ. Գարանյանի «Հոգու հրկիզումները», 1996, տուշ
- Հովհաննես Թումանյանի «Անուշ», 1987-2005
- Միխայիլ Լերմոնտովի «Մծիրին»
- Գևորգ Էմինի «Հավերժի ճամփորդը»
- Ղազարոս Աղայանի «Անահիտը»
- «Գիրք Դավիթ Սաղմոսացի», 2003-2004
- Նրա հաստոցային գրաֆիկական գործերից են`
«Ձմեռ», 1981
«Լուսին», 1983
«Հայ ժողովրդի պատմությունից» նկարաշարը 1996
Հեղինակ է նաև բազմաթիվ մատենանիշների, մոնումենտալ երփնագիր աշխատանքների:
1965-ին նկարիչ Հովհաննես Մինասյանի հեղինակային համագործակցությամբ ստեղծել են Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարները, Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» եռանկարի 3-րդ մասի որմնանկարները (2000-2002, Երևան,Կասկադ):
Կոմիտասի 100-ամյակին Բեյրութում կազմակերպված մրցույթում «Կոմիտաս» եռանկարն արժանացել է 2-րդ մրցանակի։ Նկարիչն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Բաքվում (1975), Կիրովականում (1980), Լենինականում, Երևանում (1981, 1985, 2004[3]), Վարշավայում (1984),Բելգրադում (1991): 1983-ին շնորհվել էՀԽՍՀ վաստակավոր նկարչի, իսկ 2010-ին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի կոչում: