Բաժիններ՝

Հակառակորդը կրակ է բացել հայկական հենակետերի ուղղությամբ. «Մի օր որ չեն կրակում, անհանգստանում ենք». Չինարիի գյուղապետ. ԳԱԼԱ

Հակառակորդը երեկ երեկոյան կրակ է բացել Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի մոտակայքում տեղակայված հայկական հենակետերի ուղղությամբ:

ԳԱԼԱ-ի  հետ զրույցում Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանը նշեց, թե այս անգամ կրակահերթերը գյուղի ուղղությամբ չեն եղել.

«Հենակետից հենակետ են կրակել, բայց կոնկրետ գյուղի վրա չի եղել կրակոց: Մեր սահմաններն անառիկ են, մեր հենակետերում զինվորները լավ ծառայում են՝ տեղը տեղին, դրա համար էլ մենք հանգիստ ենք»,- նշեց Չինարի գյուղապետը:

Սամվել Սաղոյանն անդրադարձավ Քարվաճառի շրջանում օրերս տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման փորձին ու վնասազերծման աշխատանքներին՝ նշելով.

«Մենք այդ առումով շատ աչալուրջ ենք, բոլորս իրար ճանաչում ենք, 1200 հոգի ենք, եթե հանկարծ ուրիշ մարդ է մտնում, զգացվում է, մենք տարիներ շարունակ չափազանց զգույշ ենք, եթե մարդ էլ է գալիս, հատ-հատ հարցնում ենք՝ ով է, ինչի է եկել, ինչ նպատակով, ցանկացած անծանոթ բնակչության ուշադրության կենտրոնում է»,-նշեց Սամվել Սաղոյանը: Նա այն համոզմանն է, որ թշնամու վերջին օրերի նման ակտիվացումն ինչ-որ չափով կապված է Արցախում տեղի ունեցած դեպքերի հետ:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031