Բաժիններ՝

Քարվաճառցի 17-ամյա տղայի մահվան առթիվ դեռ գործ չի հարուցվել. NEWS.am

Ազատագրված Քարվաճառի շրջանում հուլիսի 10-ից անհետ կորած 17-ամյա Սմբատ Ցականյանի մահվան դեպքով դեռ գործ չի հարուցվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Լեռնային Ղարաբաղի հանրապետության ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ այս պահին գործ չի հարուցվել եւ տեղեկություն էլ չունեն, թե երբ է հարուցվելու, կամ արդյոք հարուցվելու է: Մեր հարցին, թե բացի ոստիկանությունից՝ էլ որ գերատեսչություն է զբաղվում, հրաժարվեցին որեւէ բան ասել՝ նշելով, թե նորություն լինի, կայքում կհայտնվի:

Նշենք, որ Սմբատ Ցականյանին հուղարկավորել են հուլիսի 16-ին փակ դագաղով, հարազատները թույլ չեն տվել նույնիսկ դիակը տեսնել:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս