Այրվել են 50 հակ անասնակեր և անասնագոմին կից կառուցված խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (20 քմ):
Թեեւ հիմնականում ընդունված է միայն կնոջը մոտ խնդիրներ փնտրել, եթե զույգը երեխա չի ունենում, այնուամենայնիվ բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել կարծրատիպային այդ մոտեցումից:
Գորգեր, կարպետներ, ուլունքներով զարդեր, կավե իրեր. ազգային կենցաղի ավանդական այս ճյուղերին կարելի է ծանոթանալ ու նաեւ տիրապետել Գյումրու Շիրազի հուշատուն-թանգարանի գետնահարկում՝ օգոստոսի 7-ից գործող Գյումրու կենցաղի անկյունում:
Ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 167 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 11-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Սմբատ Զորավարի, Սևանի փողոցների, Արշակունյաց պողոտայի 39-53 համարների ջրամատակարարումը:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` կան կենդանի մնացած ուղեւորներ: Հաղորդվում է, որ վթարի ժամանակ հինգ հոգի դուրս է թռչել ինքնաթիռից, նրանցից երեքին հաջողվել է փրկվել:
«Ամբողջ գյուղով փորձել ենք մի բան անել, սակայն չի ստացվել։ Մնացել են իրենք իրենց շորերի հետ դրսում, ոչինչ չեն կարողացել հանել տանից։ Երկու տունն էլ մոխիր է դարձել, ոչինչ չի մնացել»,-ասել է գյուղապետը։
Պարզվել է, որ Դավիթ Բեկ թաղամասի փայտամշակման արտադրամասում այրվել է մոտ 200 քմ փայտանյութ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով, դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա, դադարեցրել է ընթացքը և իրականացրել հերթապահություն:
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի բնակիչ Լ. Հ.-ն սպառնացել է ինքնասպան լինել՝ նետվելով Սևանա լիճը:
«Նոր պատմություն ենք կերտում. ինչպես հնում փառահեղ հաղթանակ ունեցանք, հիմա էլ է այդպես լինելու: Դա են ապացուցում հակառակորդի զոհերն ու կորուստները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վստահեցրել է Հյուսիսային հատվածում գտնվող զորամասերից մեկի զինծառայող Գևորգ Վարդևանյանը:
Դրամանենգին բռնեցին փող տպող սարքը ձեռքին փախչելիս:
Ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 13 շենքի բակում քաղաքացիները հայտնաբերել են օձ, որին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դավիթաշենում կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց:
Վանաձորի տարբեր հատվածներում, գրեթե բոլոր աղբամանների կողքին եւ ոչ միայն, արդեն մի քանի տարի է, տեղադրված են նաեւ պլասմասե շշերի համար նախատեսված հատուկ աղբարկղեր:
Հայտնաբերվել է նաև պոլիէթիլենային 2 տոպրակ` «Մեթոդեն» թմրամիջոցին նմանվող զանգվածներով, մեկ պոլիէթիլենային տոպրակ` կանեփանման զանգվածով, և մեկ այլ տոպրակ` «Հերոին» թմրամիջոցի նմանվող զանգվածով:
Առաջին անհրաժեշտության պարագաներ և սննդամթերք կտրամադրվեն սոցիալապես անապահով ընտանիքներին, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված իրենց զինվոր որդիների համար: Իսկ ձմռան ամիսներին վագոն-տնակներում բնակվող զինվորների ընտանիքներին առաջին հերթին կտրամադրվի վառելափայտ:
Օգոստոսի 8-ին, ժամը 18.30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի բութ վնասվածք, 9, 10 և 11-րդ կողերի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 54-ամյա Նարգիզ Ղ.-ն և հայտնել, որ Վարդաշեն թաղամասում, թիվ 11 երթուղու միկրոավտոբուսի վարորդի կողմից արգելակման հետևանքով, սրահում վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածքներ:
Մի քանի օր տևած գնդակոծությունից հետո Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում կյանքը վերադառնում է նախկին հուն: Այս գյուղում չկա խմելու և ոռոգման ջուր:
Օգոստոսի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի հրապարակի մոտ վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Տաթև Ե.-ին և 2012 թ. ծնված Նարե Գ.-ին:
Օգոստոսի 9-13-ին Լոռիի, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ:
«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 9-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 18 տոննա 754.6 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 7 կգ կակաչի կանաչ զանգված:
Գևորգ Ղ.-ի կողմից թմրամիջոց ապօրինի իրացնելու վերաբերյալ ցուցմունքներ կորզելու նպատակով ոստիկանության աշխատակիցներն իրենց նկատմամբ բռնություն են կիրառել:
Պարզվել է, որ «Օպել Վեկտրա» մակնիշի 44 OU 247 պետհամարանիշով ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կախվել կամրջից:
Փաստորեն ադրբեջանցի լրագրողները պարզել են, որ սպանված Կարեն Պետրոսյանը դիվերսանտ չի եղել: Նրան դիվերսանտ սարքել է գեներալ-լեյտենանտ Ռովշան Ակպերովը, որը բեմադրել էր Կարեն Պետրոսյանին զինվորական հագուստ հագցնելու և բերման ենթարկելու տեսանյութը: Հատկանշական է, որ Ակպերովը 2001 թվականին Կիևում դանակահարությամբ մարդասպանություն է կատարել, սակայն դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվելով փախել է Ադրբեջան:
Հիմա թող իրենց «յորղանի» գյորա ոտքը երկարացնեն. անպայման ուզում են տասը հատ ռանգ-ռանգ «կաստյում» ունենալ, հինգ հատ «կոժ»: Աղջիկ ջան, մենք քանի եղբայրներով մի հատ «կոժ» էինք հագնում, էնքան երջանիկ ,էնքան ուրախ էինք: Հետո հացի հետ «իկռան» մեզ հետաքրքիր չէր, մի հատ պանիր լիներ, նենց գոհ էինք: Ուղղակի մի քիչ գոհություն պետք է մատուցենք Աստծուն: Երբ որ երկրում բերքը շատ լավ է լինում, ես հըլը չեմ հիշում , որ մի հատ գյուղացի ասի, թե փառք երկինք-երկիր, որ էս տարի սենց լավ եղավ:
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 3000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց:
Հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Կ.Պետրոսյանի դին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ, Ս. Սաղոյանը պատասխանեց. «Աշխատում ենք այդ ուղղությամբ «Կարմիր Խաչի» հետ: Տեսնենք՝ ինչպես կլինի»: