Բաժիններ՝

Ձորագետ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան կախվել է կամրջից

Օգոստոսի 9-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի երկաթգծի «Թումանյան» կայարանից Ձորագետ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ արկ:

Պարզվել է, որ «Օպել Վեկտրա» մակնիշի 44 OU 247 պետհամարանիշով ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կախվել կամրջից:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված:

Հրշեջ-փրկարարները վերացրել են ավտոմեքենայի անսարքությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարություն 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031