Ամբաստանյալը և վկան հաղորդում են տվել, որ ցուցմունքներ կորզելու նպատակով ոստիկանության աշխատակիցների կոմից իրենք բռնության են ենթարկվել
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Գևորգ Ղ.-ի և նույն գործով վկա Հակոբ Դ.-ի հաղորդման համաձայն` 2014 թվականի հունվարի 19-ին` ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Գավառի բաժին:
Գևորգ Ղ.-ի կողմից թմրամիջոց ապօրինի իրացնելու վերաբերյալ ցուցմունքներ կորզելու նպատակով ոստիկանության աշխատակիցներն իրենց նկատմամբ բռնություն են կիրառել:
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն