Բաժիններ՝

Փրկարարները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակչին, ով սպառնում էր ինքնասպան լինել

Օգոստոսի 9-ին, ժամը 20.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի բնակիչ Լ. Հ.-ն սպառնացել է ինքնասպան լինել՝ նետվելով Սևանա լիճը: Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 20.10-ին կապ է հաստատվել Լ. Հ.-ի հետ, ով հաղորդել է, որ ինքը գտնվում է Գեղարքունիք գյուղի ափամերձ անտառում: Հրշեջ փրկարարները և ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են Լ. Հ.-ին (ծնվ. 1967թ.):

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս