Ով միասնական չէ էս պահին, իր մեջ թուրքական բան կա. Վարդան Ղուկասյան. tert.am
Tert. am-ի հետ զրույցում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը , անդրադառնալով հարցին, թե Հայաստանի այս ծանր սոցիալական պայմաններում ժողովուրդն ինչ տրամադրություն պետք է ունենա, ասել է. «Գիտեք, որ մենք փոքր էինք, մի հագուստ ունեինք, էդ մի հագուստն էնքան լավ էր, որ երջանիկ էինք ապրում: Հիմա թող իրենց «յորղանի» գյորա ոտքը երկարացնեն. անպայման ուզում են տասը հատ ռանգ-ռանգ «կաստյում» ունենալ, հինգ հատ «կոժ»: Աղջիկ ջան, մենք քանի եղբայրներով մի հատ «կոժ» էինք հագնում, էնքան երջանիկ ,էնքան ուրախ էինք: Հետո հացի հետ «իկռան» մեզ հետաքրքիր չէր, մի հատ պանիր լիներ, նենց գոհ էինք: Ուղղակի մի քիչ գոհություն պետք է մատուցենք Աստծուն: Երբ որ երկրում բերքը շատ լավ է լինում, ես հըլը չեմ հիշում , որ մի հատ գյուղացի ասի, թե փառք երկինք-երկիր, որ էս տարի սենց լավ եղավ»:
– Պարո՛ն Ղուկասյան, արտաքին վտանգի այս պարագայում ընդդիմությունը միասնական հայտարարությամբ հանդես եկավ իշխանության հետ: Ի՞նչ կասեք՝ սպասում էիք:
– Հա, ինչ է եղել, ընդդիմությունն ինչի հայ չէ՞: Շատ ճիշտ են անում, էս ժամանակահատվածում պետք է անպայման ազգը միասնական լինի, որ կուսակցությունը, որ էս պահին չի օգնում պետությանը, ուրեմն՝ թուրքական բան կա մեջները: Մենք պետք է ազգովի հզոր լինենք,ո ր բոլորին իրենց տեղը դնենք: Դու քանի՞ երեխա ունես:
– Ձեր կարծիքով, այս իրավիճակում օլիգարխները, որոնց կամ նրանց հարազատների անվան հետ սովորաբար սկանդալային պատմություններ են կապվում, այդ իրավիճակում շատ ավելի զուս պ չպե՞տք է լինեն: Ձեր ընտանիքի անվան հետ էլ … լկտիություններ…
-Ստից բաների հետևից եք ընկել, ուշադիր լսի՝ ես լկտիություններից զզվում եմ, «վաբշե» լկտիներին ատում եմ, ով ուզում է լինի՝ հարազատ, թե ով։ Դուք պետք է օբյեկտիվ մեկնաբանեք: Ցավոք սրտի, դուք՝ մամուլը անբարոյականին սրբի տեղ եք դնում, սրբին՝ անբարոյականի: Ամենամեծ խայտառակությունը դրա մեջ է: Բարեպաշտին սարքում եք անբարեպաշտ: Հավատա դու ինձ, ես ոչ թե ատելությամբ եմ լցված, այլ ուղղակի ճիշտն եմ ասում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: