Ավտոմեքենայի միջից հայտնաբերվել է «Սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող 146 դեղահաբ
Օգոստոսի 8-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները, ապօրինաբար թմրանյութ պահելու, իրացնելու և օգտագործելու կասկածանքով, Կիևյան փողոցի թիվ 1 հասցեից, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Կարեն Ս.-ին:
Նրա մոտ եղած ծանրոցում գտնվող արդուկի տակդիրի միջից հայտնաբերվել է «Սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող 146 դեղահաբ և նմանատիպ դեղահաբի 7 կտոր:
Հայտնաբերվել է նաև պոլիէթիլենային 2 տոպրակ` «Մեթոդեն» թմրամիջոցին նմանվող զանգվածներով, մեկ պոլիէթիլենային տոպրակ` կանեփանման զանգվածով, և մեկ այլ տոպրակ` «Հերոին» թմրամիջոցի նմանվող զանգվածով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն