Օգոստոսի 12-ին, ժամը 03.10-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Միասնիկյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ:
Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 17.30-ին, բաժանմունք է ներկայացել 1994 թ. ծնված Վիկտոր Ի.-ն և խոստովանական ցուցմունք տվել, որ նշված գողությունը կատարել է ինքը:
Նշված անձի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք հայտնել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն հետևյալ հեռախոսահամարներով` 010-56-48-21, 010-55-31-61, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Երևանի քաղաքապետարանի փողոցների հիմնանորոգման 2014 թվականի ծրագրով մայրաքաղաքի հիմնանորոգման ենթակա 23 փողոցներից 20-ում ընթացող հիմնանորոգմամբ պայմանավորված՝ երթևեկի և հետիոտնի համար կարող են առաջանալ ժամանակավոր անհարմարություններ:
«Գյուղ մտնող առաջին ընտանիքները ձեռքներին սպիտակ դրոշ էին պահել: Հետո նրանք այդ դրոշը տեղադրեցին գյուղում մի բարձր հատվածի վրա, որ Բերքաբերից նկատելի լիներ եւ այդպիսով ազդարարեցին, որ պարտված են եւ խնդրում են իրենց վրա չկրակել»:
ՀՀ ԱԻ նախարարությունը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) հետ համատեղ սկսում է իրականացնել «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարում» եռամյա ծրագիրը:
Օգոստոսի 11-ին, ժամը 09.15-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա և թողնելով անօգնական վիճակում` հեռացել է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մետաքսեի ընտանիքին՝ բազմավաստակ բանաստեղծուհի, նվիրյալ հայրենասեր և հասարակական գործիչ Մետաքսեի մահվան կապակցությամբ:
Օգոստոսի 12-ին, ժամը 12.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 9-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից Կապան-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին կանգնեցվել է 1958 թ. ծնված Զարզանդ Մ.-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերված շուրջ 26 խմ փայտանյութի օրինականությունն ստուգելու նպատակով ավտոմեքենան բերվել է բաժին:
Վրացիներն էլ իրենց անցակետն են փակել, քանի որ կուտակումը հասել է մինչեւ իրենց սահման:
Դրանք հաշմանդամներին կտրամադրվեն անվճար հիմունքներով: Հաշմանդամների համար նախատեսված կայանատեղիների կահավորումը մեկնարկել էր հուլիսի 1-ին և այժմ ամբողջությամբ ավարտված են: Ըստ այդմ, պատրաստվել է նաև հաշմանդամների մեքենաներին փակցվող տարբերանշանը, որն ստանալու համար վերոնշյալ անձիք, ավագանու սահմանած կարգով, կարող են դիմել Երևանի քաղաքապետարան` ներկայացնելով Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Օգոստոսի 12-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «10 և11-րդ կողերի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1990 թ. ծնված Կարեն Ս.-ն:
Դժվարին պահերին երիտասարդությունն է առաջադրում նոր գաղափարներ, ընտրում դրանք կյանքի կոչելու ուղին, ու գնում է խորհրդակցելու ավագների հետ, ովքեր իրենց իմաստնությամբ զգուշացնելով հեռու մնալու տարբեր փորձություններից` թիկունք են կանգնում ձեզ:
Անցած գիշեր և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:
Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազման արդյունքում՝ առաջնագծում լարվածությունը թուլացել է:
Օգոստոսի 12-ին, ժամը 02.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Ալավերդյան փողոցի բնակարաններից մեկի բնակիչ Ա. Մ.-ը (ծնվ` 1986թ.) փորձում է ինքնասպանություն գործել՝ կտրելով ձախ նախաբազուկը. անհրաժեշտ է օգնություն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս. թ. օգոստոսի 13-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 14-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դ.Անհաղթի 6, 8, 10, 12, 14, 16, 18, 23/1 համարների, Ուլնեցու փողոցի հանրակացարանի թիվ 5-8 մասնաշենքերի, Ուլնեցու փողոցի մասնավոր տնատիրությունների, Երիտասարդական հիմնադրամի հանրակացարանի, Դ. Կանայանի անվ. ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ջրամատակարարումը:
Օրերս համացանցում մեծ տարածում գտած տեսանյութում Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Նանսի քաղաքում բավականին անսովոր ու ստորացուցիչ հանգամանքներում կալանավորված այնուհետև Հայաստան արտաքսված ընտանիքի դաժան տեսարանը բուռն արձագանք ստացավ: Ականատես հարեւանի կողմից բջջային հեռախոսով նկարահանված տեսանյութը լայնորեն տարածվեց ինչպես հայկական, այնպես էլ ֆրանսիական ամենահայտնի լրատվամիջոցներում:
Գիշերային գողության հետքերով. ջրի երես ելավ նաև 21-ամյա բնակարանագողի «հարուստ» անցյալը: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Օգոստոսի 11-ին, ժամը 13.30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք. առկա է հրդեհի բռնկման վտանգ:
Օգոստոսի 10-ին, ժամը 19.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «քթի կոտրվածք, քթի թիկնային շրջանի սալջարդ, արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1990 թ. ծնված Հայկ Ֆ.-ն:
Օգոստոսի 9-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1963 թ. ծնված Գևորգ Բ.-ին:
2 ամիս առաջ՝ հունիսի 4-ին, երբ խոշոր փլուզում տեղի ունեցավ Լոռու մարզի Ձորագյուղ համայնք տանող ավտոճանապարհին, այն ամբողջությամբ փակվեց՝ դառնալով անանցանելի:
Մասնավորապես, խախտումներ են հայտնաբերվել ավագ տեսուչ Կարեն Գևորգյանի, տեսուչներ` Խաչատուր Սիմոնյանի, Ռուստամ Ավետիսյանի և Ռազմիկ Ասատրյանի ծառայության ընթացքում:
Օգոստոսի 4-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սարամեջ գյուղի սկզբնամասում այրվում է գյուղացիներից մեկին պատկանող կուտակված խոտը:
«Այգիներ կան, որ գյուղացիները 3-4 տարի առաջ էին հիմնել, դրանք այս տարի առաջին անգամ բերք պիտի տային, ոչնչացել են»:
Պարզվել է, որ Բելառուսի Հանրապետության քաղաքացի Դենիս Տուղտովը (ծնվ. 1991թ.) օդապարիկով անհաջող վայրէջք է կատարել Սևան քաղաքի բուսաբանական այգու մոտ գտնվող սարալանջին և վնասել մեջքի հատվածը:
22 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 51-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ, այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որի հիմնական նպատակն էր տեղական արտադրողների` դեպի Ռուսաստան արտահանման ծավալների ավելացման խնդրի քննարկումը: Հանդիպմանը մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ-ի Առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, Առևտրաարդյունաբերական պալատի հավաստագրման բաժնի պետ Մարգարիտա Պետրոսյանը, նախարարի տեղակալները, ինչպես նաև մսամթերք, կաթնամթերք, ձկնամթերք , պահածոներ արտադրող և թարմ պտուղ-բանջարեղեն արտահանող ընկերությունների ղեկավարները: