ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից սեպտեմբերի 16-ին փախուստի դիմած կալանավոր Սուրեն Գաբրիելյանը երեկ առավոտյան հայտնաբերվել է Վրաստանի հանրապետությունում և ձերբակալվել:
Դուք կրթում ու դաստիարակում եք մեր հանրապետության ապագա քաղաքացիներին, գիտելիքների հետ միասին նրանց տալիս կյանքի առաջին դասերը, եւ հենց դրանից է նաեւ մեծապես կախված, թե ինչպիսին կլինի մեր հայրենիքի ու ժողովրդի ապագան: Դրանով իսկ դուք ձեր արժանի ավանդն եք բերում Արցախի անկախ պետականության կերտման, նրա զարգացման ու զորացման գործին:
Քոթոթները, որոնց անվանել են Խոսրով և Աստղիկ, ազատ են արձակվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության /բուֆերային/ գոտում: Այդ տարածքը շատ ավելի անվտանգ է կենդանիների համար, համեմատած այն տարածքի, որտեղից կենդանիները հայտնաբերվել էին:
1984թ.-ին, երբ Սուրիկ Խաչատրյանը «զուբնիկություն» էր անում ադրբեջանական շրջաններում, առեւանգում է Ումուդլուի գյուղի նախագահի դստերը, նրան բռնաբարում, բերում Գորիս կնության վերցնելու նպատակով:
Հոկտեմբերի 6-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում, որ այսօր տեղական ժամանակով ժամը 08.59-ին Ադրբեջան–Ռուսաստան սահմանային գոտում` Գաբալա քաղաքից 20 կմ արևելք, տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:
Շենգավիթ վարչական շրջանում՝ Արարատյան փողոցում, երեկ՝ հոկտեմբերի 3-ին 30-ամյա մի կին մոտ 50 հատ դեղահաբ է խմել եւ մահացել:
Տեւական ժամանակ է՝ մենք տեղեկություն ենք ստացել, որ Սեւանի քաղաքապետի՝ Ուդոյի տղան խոշոր՝ մոտ 300 հազար դոլար է «կրվել» կազինոյում ու քաղաքապետ հայրիկին դժվար կացության մեջ դրել:
Գնդակներից չորաթանցու բեռնատարը 5-6 տեղ վնասվել է: Երկարատեւ գնդակոծության հետեւանքով մեքենան վտանգավոր գոտուց դուրս է բերվել միայն կեսգիշերին:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն Պասատ» մակնիշի 78 TR 888 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից:
Դավիթ Սեդրակյանը հայտարարագրել է 9 կտոր հողամաս, 3 հասարակական նշանակության շինություն և 1 արտադրական նշանակության շինություն։ Այս դեպքում ևս այլ մանրամասներ ներկայացված չեն, դրանք էլ են պաշտպանված։
Ալավերդու Սանահին գյուղական թաղամաի շուրջ երկու տասնյակ տների բնակիչներ խմելու ջուր չունեն։ Նրանք դժգոհում են՝ ասելով, որ ջրագծերի անցկացման ծրագրի մեջ իրենց փողոցը չի ընդգրկվել։
Չնայած վերջին տարիներին հեռահաղորդակցության միջոցների զարգացմանը և ինտերնետի հասանելիության մեծացմանը՝ ՀՀ քաղաքացիները չեն հրաժարվում կապի ավանդական միջոցներից մեկից՝ հեռագրից։
Շիրակի մարզում մեկնարկել է աշնանացանը: Գյուղաբնակները վարել են դաշտերը ու ցանել աշնանացան ցորենը, որը միայն հաջորդ տարի կհնձեն:
Երբ տարվա 4 եղանակից 3-ը տեղումնառատ է, իսկ Գյումրու շենքերի մեծ մասն էլ վթարային, առավել կարևորվում է շենքերի կտուրների նորոգման խնդիրը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, գողության 23 դեպքից՝ 16-ը:
«Երբ մի քանի անգամ հրաշքով փրկվում ես, մի քանի անգամ լավագույն ընկերներիդ ես կորցնում, սկսում ես հավատալ Աստծո գոյությանը: Ընտանիքիս բոլոր անդամները Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ են: Հավատքը շատ է օգնում ընտանիքում ճիշտ հարաբերություններ ստեղծելու, համերաշխություն ապահովելու համար»:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ՊՊԾ ծառայողները, գիշերային շրջագայության ընթացքում, Միկրոշրջան թաղամասի թիվ 36 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Կարեն Հ.-ին:
Հոկտեմբերի 1-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներից մեկին էր մոտեցել 1968 թ. ծնված Վերգինե Հ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.00-ին, Դավիթաշենի 1-ին թաղամասի թիվ 40 շենքի շքամուտքում, վերելակի մոտ, մի անծանոթ երիտասարդ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքի 11 փողոցի թիվ 2 հասցեի տունը ըստ դատարանի համապատասխան դատավաճռի բաժանվել է տան սեփականատեր Սաշիկ Գևորգյանի երեք որդու միջև:
Վայրէջքից 40 րոպե առաջ նա սկսել է իրեն ագրեսիվ պահել, ծխել օդանավում և չենթարկվելով օդանավի անձնակազմի օրինական պահանջներին, քաշել է բորտուղեկցորդուհու պարանոցին կապված շարֆից, մեկ անգամ ոտքով հարվածել բորտուղեկցորդի ոտքին և մոտ 40 րոպե տևողությամբ տվել անհասցե հայհոյանքներ
2010թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Զարուհու դեպքը, անշուշտ, միակը չէր Հայաստանում, սակայն նախադեպային էր, քանի որ նպաստեց Հայաստանում ընտանեկան բռնության երևույթի տարածվածության մասին դիսկուրսի առաջացմանը, ԶԼՄ-ների կողմից մեր հասարակությունում թաքնված ընտանեկան բռնության դեպքերի վերծանմանն ու լուսաբանմանը, քաղաքացիների կողմից այդ երևույթի մասին իրազեկվածության բարձրացմանը:
«Զորահ» գինու գործարանից Հովիկ Աբրահամյանն ուղևորվել է համայնքի կենտրոնական հրապարակ՝ ռինդեցիների հետ միասին գյուղի տոնը նշելու նպատակով: Վարչապետը շնորհավորել է գյուղացիներին տոնի առթիվ՝ նշելով, որ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում համայնքների համաչափ զարգացման խնդիրը:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող սրճարաններից մեկում տեղիունեցած վիճաբանության ժամանակ հաճախորդը ծեծել է 1990 թ. ծնված Արման Կ.-ին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում այսօր ճառերով հանդես եկան գործով ամբաստանյալներ Ավետիս Ավետիսյանի, Սևակ Մնացականյանի և Հայկ Հարությունյանի պաշտպանները:
Հոկտեմբերի 4-ին հյուսիսային և արևելյան, 6-ին հյուսիսային շրջաններում, 5-ին, 7-ին շրջանների զգալի մասում, 8-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում` մառախուղ:
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Գուգարք գյուղից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Գագիկ Մ.-ն:
«Ուզում եմ հավատալ, որ սույն գործի ղեկին կանգնած պաշտոնյան մեր հանրապետության առաջին դեմքը չէ, այլ մեկ այլ պաշտոնյա է, ով, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ակնհայտորեն աղավաղելով իրավունքի տեսությունը և սույն գործի փաստական հանգամանքները, անում է հնարավորինս, որպեսզի մեր պաշտպանյալները հանրության կողմից ընկալվեն որպես խուլիգանության արարք կատարողներ: Ուզում եմ հավատալ, որ այդ պաշտոնյային հաջողվել է ապատեղեկացնել անգամ մեր երկրի նախագահին, և որ մեր երկրի նախագահի կողմից Շանթ Հարությունյանի և իր գործընկերների գործողություններին տրված գնահատականները դրա արդյունք են»:
«Փտած արմատներով ծառը վտանգ էր ներկայացնում և ամեն պահի կարող էր ընկնել անցորդների վրա։ Եթե Աստված մի արասցե, նման դժբախտ պատահար լիներ, այսօր մեզ քննադատողները մեզ կմեղադրեին անփութության և անուշադրության մեջ»