Էլեկտրաէներգիայի թանկացումը կվնասի նաև ձկնարտադրությանը. Արթուր Աթոյան

«Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միավորում» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ էլեկտրաէներգիայի թանկացումը բացասաբար կազդի նաև ձնկարտադրության վրա.

«Մենք չենք կարողանա այն սարքավորումները, ջրային պոմպերը աշխատացնել, որոնք օգտագործված ջուրը հետ կբերեն կրկնակի անգամ օգտագործման համար: Այսօր մեզ մոտ կրճատվում են ջրային պաշարները. կրճատված մասը պետք է վերականգնել բաց թողնված ջրերի հաշվին, իսկ դրանք կրկնակի օգտագործելու համար հարկավոր է էլեկտրաէներգիա, որը նույնիսկ այսօրվա իր գնով արդեն իսկ թանկ է և անհասանելի, ուր մնաց նորից թանկացնելուց հետո:

Ջրի որակական հատկանիշները բարձրացնելու համար օգտագործում ենք արիատորներ, եթե առանց արիատորի բաց թողնենք, ապա ջուրը թթվածնով չի հարստանա և չենք կարողանա համապատասխան խորանարդ մետրում արդյուավետ արտադրություն կազմակերպել»:

Ա. Աթոյանն ասաց, որ ձկնարտադրողներին ներկայացվում են պահանջներ, սակայն չեն ներկայացվում դրանց կատարման ձևերը, մեխանիզմներն ու միջոցները. «Ոլորտի մասին բոլոր քննարկումները իրականացվում են առանց տնտեսվարողների ներգրավման կամ ներգրավում են այնպիսի տնտեսվարողների, որոնք ամեն ինչի հետ համաձայն են: Մենք դարձել ենք անմրցունակ և միայնակ ենք դիմագրավում բոլոր տեսակի տնտեսական ցնցումներին ու արհավիրքներին»:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930