ԱԺ հավաքականի կազմը բավականին ուշագրավ է, թիմի ավագը ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն է, երկրորդ համարի տակ հանդես կգա Կարեն Ավագյանը (ՀՀԿ պատգամավոր), ապա ըստ հերթականության՝ Արմեն Բաբայան
Հարգելի պարոն Ջիգարխանյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Օժտված լինելով ստեղծագործական մեծ ներուժով ու տաղանդով՝ Դուք դեռ խորհրդային տարիներից սկիզբ առնող արգասաբեր գործունեությամբ եւ տպավորիչ արվեստով տասնամյակներ շարունակ հայկական ու ռուսաստանյան մշակույթի անբաժանելի մասն եք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը կասկածվում է ոչ սթափ վիճակում մեքենան վարելու մեջ, ինչի համար էլ քննիչի որոշմամբ նշանակվել է բժշկական փորձաքննություն՝ պարզելու նրա սթափության աստիճանը:
Մի քանի լրագրողների հետ զրույցում հիվանդանոցում գտնվող Հակոբը հայտնեց, որ սթրեսային վիճակում է և , որ ժամանակ է հարկավոր ռեալ իրականություն վերադառնալու համար:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը:
Հայաստանում կանանց՝ առաջին անգամ մայրանալու միջին տարիքը 2013 թվականին կազմել է 24.1։ Այս մասին նշվում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի կանայք և տղամարդիկ 2014» զեկույցում։
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.31օ և արևելյան երկայնության 45.37օ:
Հոկտեմբերի 3-ին` ժամը 10.40 դրությամբ, Մ2 ավտոճանապարհի 313 կմ-ում` Կապան-Քաջարան ճանապարհահատվածում, տեղի է ունեցել քարաթափում:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում ներդրվել է անվճար «Ձայնային պորտալ» ծառայությունը:
Մեկ այլ հրամանագրով Վարդան Եղիազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ:
«Ես երկրի նախագահին հարգում եմ եւ իրա ընտրություններին Հայաստանի Հանրապետությունում ամենաշատ ձայնը ես եմ տվե եւ էտի գիտեն բոլորը: Ուրեմն, ձեր էտ հարցերով ինձ մի դիմեք»:
Կարո Եղնուկյանը դատարան դիմելով հայցի հիմքում չի դրել այն հանգամանքը, որ պատգամավոր Ս. Ալեքսանյանը «Երևանի թիվ 1 Շուկա» ՍՊԸ-ում զբաղեցնում է տնօրենի կամ այլ գրանցված պաշտոն, այլ Կ. Եղնուկյանը նշում է, որ Ս. Ալեքսանյանը ինչ-որ կերպ կապված է և ազդեցություն ունի «Ծածկած Շուկա» պատմամշակութային հուշարձանի տարածքում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի հետ, և առանց նրա թույլտվության, համաձայնության կամ կարգադրության, հնարավոր չէր նման բովանդակությամբ պաստառներ փակցնել շինության պատին:
«Գոռը տեռորի՞ստ ա, տեռո՞ր ա արել, մա՞րդ ա սպանել, որ ըսենց մեղադրանքներ են առաջադրում: Ես չեմ հասկանում, թե ինչ ա կատարվում»,- NEWS.am-ի հետ զրույցում բորբոքված ասել է պատգամավորը:
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Դավիթ Նավասարդյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 19.00-ին «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1970 թ. ծնված Հրավարդ Սարգսյանը:
«Ես երկրի նախագահին հարգում եմ և իրա ընտրություններին Հայաստանի Հանրապետության մեջ ամենաշատ ձայնը ես եմ տվել, և էտի գիտեն բոլորը: Ուրեմն, էլ էդ հարցերով ինձ չդիմեք»։
Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Այնուհետև Կարապետյանը նաև ծեծի էր ենթարկել նրան. Զադոյանը ոտքերի հարված էր ստացել գլխին, ինչը դարձել էր ուղեղի ցնցման պատճառ, վնասվել էին նաև նրա կողերը:
Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շուրջ երեկ երկու նոր իրադարձություններ են տեղի ունեցել, երկուսն էլ, հասկանալիորեն, սկանդալային երանգներով:
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 29-30 կմ հատվածում (Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան)՝ Ֆիոլետովո գյուղի մոտ, տեղի ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում՝ մոտ 400 խմ։
Փոխանցումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:30-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի հատվածում՝ Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հրամաններ է ստորագրել Կոտայքի քննչական վարչությունում նոր նշանակումներ կատարելու մասին:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 00.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող «ՋԻ-ՋԻ» պիցցերիայում:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 04.50-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սյունիք սովխոզ» կոչվող հատվածում այրվում է արտադրամաս:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 04.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հակառակորդի կրակոցից զինծառայող Նարեկ Սամվելի Դարբինյանը վնասվածք է ստացել թիկունքի շրջանում:Ստեփանակերտում նրան առաջին օգնություն են ցուցաբերել եւ տեղափոխել Երեւան: Այժմ զինծառայողի առողջական վիճակը լավ է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ.Մ.-ը հոսպիտալացվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
«Կարելի է ելնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, Հայաստանի Սահմանադրությունից, Քրեական օրենսգրքից՝ նշել, որ դա անմեղության կանխավարկածի խախտում է, նա դրանով նաև ցուցում տվեց դատարաններին: Այդ ամենը կարելի է ասել, և այդ ամենը ճիշտ է, բայց իմ կարծիքով՝ նախագահի այդ հայտարարությունը բավականին անկեղծ էր…»,- ասում է Ավետիք Իշխանյանը:
Հոկտեմբերի 5-ին նշվելիք «Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման և արժևորման երեկո կազմակերպելու նպատակով «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին տրամադրելու համար գործադիրն հատկացրել է շուրջ 10 մլն դրամ:
Ինչպես հայտնի է, Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի մեղադրանքը լրացվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու և ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ):
Շատ հավանական է, որ մոտ ապագայում Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը: