«Մարդու իրավունքները բացառում են ջրցան մեքենայի օգտագործումը». Լարիսա Ալավերդյան

Նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն այսօր ասուլիսի ժամանակ նկատեց, որ մինչ օրս չի գնացել Բաղրամյան պողոտա ու ներքին զգացողությամբ վստահ է, որ այնտեղ վտանգ չկա, իսկ երիտասարդներից շատերը լավ չեն ընկալում, երբ բոլորը գնում են այնտեղ՝ երևալու համար: Ըստ նրա՝ ՀՀ-ում կա նոր երևույթ. 1988-ից այս կողմ, նոր սերնդի հայտնվելու ժամանակ է, նոր սերունդ, որը ողողված չի եղել այն բացասական երևույթներով, որի մեջ ապրել է իր սերունդը:

Լ. Ալավերդյանը նշեց, որ սա սոցիալական շարժում է, որի նախադեպերը հաջողվել են՝ 150 դրամ, կենսաթոշակայինը. «Սա գրագետ, ուսյալ խավ է, որի արժանապատվության խնդիր է ծագում, երբ իշխանությունները, որ չեն կարողանում արդյունավետ կառավարել այս կամ այն գործընթացը, գալիս ու կարգադրում են: Շատ կոնկրետ պահանջ է՝ որոշումն իրավական չէ և հիմքեր չունի և պետք չի մեզ արհամարել ու մեզնով անցնել: Քաղաքագիտական ճշմարտություններ կան, երբ գալիս են բազիսային պահանջով ու դա ճիշտ է: Չկա այդպիսի կոմպրոմիս բազիսային պահանջմունքները բավարարելու հարցում: Եվ մեր իշխանությունը երևի ծանոթ չէ այդ պարզ ճշմարտությունների հետ: Եթե իշխանությունը չի գտնում արդյունավետ լուծումներ, այդ շարժումները կարող են դառնալ քաղաքական՝ իշխանությունը փոփոխելու առումով: Արհեստական ստեղծված խոչընդոտը պետք է հաղթահարվի»:

Լ. Ալավերդյանը նշեց, որ մարդու իրավունքների հիմքում մարդու արժանապատվությունն է, մեր այս սերունդը մեր ապագան է և նա արժանապատվության կրող է ու իշխանությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հասարակական գործընթացները պրոգրեսիվ են, իշխանությունը չի հասցնում դրանց ետևից:

ՄԻՊ նախկին պաշտպանը հայտարարեց, որ մարդու իրավունքները բացառում են ջրցան մեքենայի օգտագործումը. «Այնտեղ ամեն ինչ հանգիստ էր և մարդու իրավունքների ոտնահարումը կոպիտ և մասսայական էր, այդ թվում՝ լրագրողների հանդեպ բռնի ուժի կիրառումը»:

Կարդացեք նաև

«Հայաստանը գաղութ չէ, գաղութ լինելու համար պետք է ժողովրդի մեջ լինի ստրկանալու խոր պոտենցիալ, որը մեզ մոտ չկա: ՀՀ-ն չի կարող համարվել գաղութ հենց իր հասարակության շնորհիվ: Եվ եթե իշխանությունը չհասկանա, որ այս շարժումը կոմպրոմիսներով չէ, որ լուծվում է…»,- ասաց Լ. Ալավերդյանն ու հորդորեց իշխանություններին կասեցնել սակագնի բարձրացումն ու ընդառաջ գնալ քաղաքացիներին:

Տեսանյութեր

Լրահոս