
Ոստիկանների կուտակումներ Ֆրանսիայի հրապարակում. ջրցան մեքենա են բերել (ուղիղ). news.am

Երեւանի Ֆրանսիայի հրապարակում քիչ առաջ ոստիկանությունը ջրցան մեքենա է տեղափոխել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրապարակը հսկում են մեծ թվով ոստիկաններ, որոնք ավտոբուսների եւ մեքենաների մեջ սպասում են: Այստեղ է նաեւ Հատուկ նշանակության վարչության մեկ մեքենա, որի ներսում հատուկջոկատայիններ են նստած: Այստեղ են Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը:
Այս պահին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման չեղարկում պահանջող քաղաքացիների բողոքի ակցիան: