Տարոն Մարգարյանն իր վրա է վերցրել Բաղրամյան պողոտայում աղբահանություն իրականացնելու անվտանգության պատասխանատվությունը
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էր Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության ներկայացուցիչ Հովհաննես Ահարոնյանը, որը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր վրա է վերցրել «Սանիտեկ» ընկերության՝ Բաղրամյան պողոտայում աղբահանություն իրականացնելու անվտանգության պատասխանատվությունը:
Պարզաբանելով, թե ինչու վերջին օրերին ընկերությունը աղբահանությունը ժամանակին չէր կատարում, մեր զրուցակիցն ասաց, որ դա եղել է անվտանգության նկատառումներից ելենելով, քանի որ եթե ընկերությունը Բաղրամյանում աղբահանության ժամանակ տեխնիկական վնասներ կրեր, ոչ ոք այդ պատասխաբատվությունը չէր կրելու, և մասնավոր ընկերությունը ինք էր վճարելու իր վնասների համար:
«Սրանից հետո Երևանի քաղաքապետարանը, քաղաքապետը ստանձնեց պարտավորություն, որ այդ անվտանգության խնդրի երաշխավորը դարձավ Երևանի քաղաքապետը ու իր պատասխանատվությամբ «Սանիտեկ» ընկերությունը կմտնի՝ մաքրություն կանի, այսինքն՝ եթե մեխանիզմը, ենթադրենք, վնասվի կամ ինչ-որ մի բան լինի, այդ պատասխանատվությունը քաղաքապետը իր վրա է վերցնում՝ հորդորելով «Սանիտեկին», որ իրականացնի աղբահանությունը»: