Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.38-ին, մարվել՝ 23.45-ին: Այրվել են Մ.Ա.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը (10 քմ):
«Որպես նախաձեռնություն՝ Ազատության հրապարակում չենք լինելու, բայց շատ հնարավոր է, որ շարժման անդամներից մարդիկ լինեն այնտեղ, ոչինչ չենք կարող բացառել»,- ասաց Դավիթ Մանուկյանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.08-ին, մարվել` 20.45-ին: Այրվել է Վ. Մ.-ին պատկանող վագոն-տնակն ամբողջությամբ մոտ 28 քմ մակերեսով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոսանքազրկումներ կլինեն:
Գլխավոր մրցանակին (Գրան պրի) արժանացավ Հայաստանից Նառա Կարապետյանն իր «Կարոտ» ֆիլմի համար, որտեղ պատմվում է լավ հեռանկար ունենալու երազանքով տարված երիտասարդների մասին:
Ինչպես գրում է «ПраймКрайм»-ը, նախօրեին Խակասիայից Մոսկվա է ժամանել բանտից նոր դուրս եկած 24-ամյա «օրենքով գող» Մաքսիո Ֆրանցուզովը, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Ֆրանցուզ։
Այսպիսի «մասնագիտություն». ներկայանալ ոստիկան և սիրահար զույգերից դրամ շորթել:
Քաջարան քաղաքից 10 կմ հյուսիս, տեղի է ունեցել 2.0 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ:
Ոստիկանության ծառայողները նույն օրը հայտնաբերել են կողոպուտը կատարած կնոջը և ժամը 18.00-ին բերման ենթարկել բաժին:
Վանաձորում անցած տարի հոկտեմբերի 12-ին դանակահարության հետևանքով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով կալանավորված՝ Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ հոկտեմբերի 2-ին սկսված դատավարությունը Վերաքննիչ քրեական դատարանում առայժմ չի ավարտվել:
Երեւանի տարբեր հասցեներում գրանցված «Բելարթմի» եւ «Յումակս» ՍՊԸ-ները գումարի բռնագանձման պահանջով դատի են տվել « Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ին:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.45-ին, 1935 թ. ծնված Ռոզա Գ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ինքնաձիգ` 2 դատարկ պահունակով, ինքնաձիգի 4 դատարկ պահունակ:
Վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Ռուբեն Սիմոնյանը տեղում մահացել է:
Պայմանավորված սահմանային ռեժիմով և այլ հանգամանքներով հայկաձորցիները տևական ժամանակ է չեն կարողանում անասունների արոտը կազմակերպել հայ-թուրքական սահմանի երկայնքով ձգվող արոտներում:
«Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ-ում իմ անդամությունը ոչ թե կասեցրել եմ, այլ այն առհասարակ դադարեցրել եմ հենց այն պատճառաբանությամբ, որ այս իրավապաշտպան ՀԿ կողմից դիտորդություն իրականացնելը այն գործընթացի նկատմամբ, որում ես մասնակից եմ, կարող է հանրության աչքում ստվերել թե’ այդ՝ դիտորդական գործընթացը, թե, իմ ընտրվելու դեպքում` մրցույթը եւ այն վարող մրցութային հանձնաժողովի գործունեությունը»,- ասում է Վահե Գրիգորյանը:
Գողություն կատարելու մեջ տանտերը կասկածում էր տանը շինարարական աշխատանքներ կատարող Դավիթին:
Կարեն Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել ԼՂՀ և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման կապակցությամբ, նշելով, որ երկու երկրների համայնքների միջև ուղիղ կապերի հաստատումը կարևոր ներդրում է Արցախի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացման գործում։
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից սեպտեմբերի 16-ին փախուստի դիմած կալանավոր Սուրեն Գաբրիելյանին, ում երեկ առավոտյան հայտնաբերել էին Վրաստանի հանրապետությունում և ձերբակալել, այս պահին վիրահատում են: Այս մասին 168.am-ին ասաց նրա փաստաբան Հակոբ Ճարոյանը՝ ավելացնելով, որ նա սրտի հետ կապված խնդիրներ ունի:
Մեքենայի առջևի աջ նստելատեղի վրայից հայտնաբերվել է Տիգրան Գ.-ին պատկանող, 0.01 գրամից քիչ քանակություն կազմող դեղնականաչավուն, չորացված և մանրացված թմրամիջոցի նմանվող զանգված:
Հոկտեմբերի 4-ին հյուսիսային և արևելյան, 6-ին հյուսիսային շրջաններում, 5-ին, 7-ին շրջանների զգալի մասում, 8-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ:
Սահմանին հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին ականի պայթյունից վիրավորված Սրապիոն Մելքոնյանին, Սարգիս Ստեփանյանին, ինչպես նաեւ Տավուշի մարզում օգոստոսի վերջին վիրավորված զինծառայողներին դեռ չեն պրոթեզավորել:
«Դյուցազն» որակավորման ամենամյա համաբանակային մրցույթի ընթացքում զինված ուժերի տարբեր զորամասերի զինծառայողները մրցել են լավագույնի տիտղոսին արժանանալու համար:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 14.00-ին, 1963 թ. ծնված Ավետիք Ս.-ն ոստիկանության Մարտունու բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Դիլիջանում ներկա գտնվեց քաղաքի հիմնադրման 470-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում կազմակերպված՝ երաժշտական դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողությանը:
«Երեխաների գիտակցության մեջ արմատավորվում է այն, որ Արցախյան ազատամարտը մեր գոյության նախապայմաններից է։ Ինչպես Մոնթե Մելքոնյանն էր ասում՝ եթե կորցնենք Արցախը, կթերթենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը։ Պահպանելով Արցախը, տալով ավելի քան 7000 զոհ՝ մենք պահպանեցինք մեր ինքնությունը։ Եվ դա փորձում ենք երեխաների մեջ սերմանել։ Լինում ենք սահմանամերձ գյուղերում, մասնավորապես, եղել ենք ազատամարտին ինտենսիվ մասնակցած Խաչիկ գյուղում»,- ասում է Միհրան Գալստյանը։
Ավազակային հարձակում Դիլիջանում:
Սպանել էր ամբողջ կյանքում իրեն օգնության ձեռք մեկնած տատիկին:
Ռուստամ Գասպարյանն ասել է, որ ինքն այս հարցով զրուցել է Գագիկ Ծառուկյանի հետ. «Այո, զրուցել եմ: Ինքն էլ գիտի, որ սա շինծու է: Ասաց, որ քննությամբ կփորձենք ապացուցել, իսկ եթե ոչ՝ մենք մեր անելիքը կանենք»:
Իրավիճակը ուսումնասիրելու, վտանգը վերացնելու, նոր քարաթափման հնարավորությունը կանխելու, միջպետական ճանապարհին անվտանգ երթևեկություն ապահովելու համար ճանապարհի վտանգված հատվածում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մասնագետները, ԱԻՆ փրկարար ծառայության, ոստիկանության պատասխանատուներ, ոլորտի այլ մասնագետներ։
ՀՀ պաշտպանության նախարարի կարգադրությամբ, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի 2013-2014թ. համագործակցության պլանի համաձայն, ԵՊՀ ուսանողների հետ կանցկացվեն հրաձգություն դասընթացներ: