Նրանց փոխանցմամբ՝ Լեւոն Հայրապետյանը քաղցկեղ ունի եւ հիվանդությունը վերջին ամիսների ավելի է սրվել:
Կարեւորելով զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը եւ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ձեւավորումն ու զարգացումը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2014 թ-ին նախաձեռնեց մշտադիտարկման անցկացում ՀՀ զինվորական հոսպիտալներում:
Սահմանամերձ Դովեղում մանկական խաղահրապարակը բացվեց սեպտեմբերի 23-ին՝ «Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգործական կազմակերպության նվիրատվությամբ: Նորաբաց խաղահրապարակի կողքին գտնվում են Բենիկ Սարուխանյանին պատկանող հավանոցը, խոզաբունը եւ զուգարանը:
«Եթե դրանցից մեկը դիպել է որովայնին, մյուսը ոտքին, պետք է հասկանանք, որ դա նստած դիրքի կամ շարժման արդյունք է: Եթե կրակում է ներքև, հետևաբար սպանելու դիտավորություն չկա:
Վազ 2121 մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 39-ամյա Սերգեյ Ազարյանը, ով աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ Volkswagen-ը վարել է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ, 25-ամյա Նահապետ Թորոսյանը:
ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը ներկայացրեց Գառնու դիտարանում, Ստեփանավանի օդանավակայանում և ԱԻՆ միասնական տեխնիկական բազայում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքը:
«Առայժմ ոչինչ չեմ կարող ասել, քանի դեռ Հակոբն իր առողջական վիճակի հետ կապված բոլոր հետազոտությունները չանցնի, լիարժեք պատկերացում չունենանք և նաև իր գերության ընթացքում մարդու իրավունքների առնչությամբ խնդիրների համապատասխան ընթացք չտրվի»:
Վարդան Գեւորգյանը նշեց, որ որեւէ վնաս քաղաքին չի հասցվել: «Մեր շենքերը ամուր են մեր լեռների պես, 2-3 բալը քաջարանցիների համար վախենալու չէ, ոչինչ չի եղել»,-ասաց քաղաքապետը:
Ժամը 22:00-ի սահամաններում բախվել են Volkswagen մակնիշի 79 QQ 900 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 062 ՏՏ 02 համարանիշի ավտոմեքենաները:
Երևանում հոկտեմբերի 5-ին հնարավոր է անձրև, 6-9-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Վարորդները տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենաները:
Վարչապետն Ուսուցչի օրվա կապակցությամբ, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում և կրթության և մանկավարժության բնագավառներում ներդրած ավանդի համար հանրապետության տարբեր մարզերը ներկայացնող մի խումբ մանկավարժների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով:
Հոկտեմբերի 6-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Նրա խոսքով՝ հարկային կանխավճարների մեխանիզմը, որը երկար ժամանակ էր գործում, 2015թ.-ին չեղյալ կհամարվի:
Նա մտահոգիչ է համարում նաև այն, որ ԱՄՆ-ի կողմից «գրին քարտ» ստացողները հեռանում են երկրից, թեև նրանց թիվը ընդհանուր արտագաղթի ծավալի մեջ 3 տոկոս կարող է կազմել։
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ալկոհոլ օգտագործած վիճակում, Արտաշատ քաղաքում գտնվող ակումբներից մեկում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ ՝ մոխրամանը փոխելու հարցի շուրջ վիճաբանության մեջ մտնելով ակումբի մատուցողուհու հետ, վերջինիս հասցեին անպարկեշտ արտահայտություններ անելով, գարեջրի պարունակությունը սեղանին լցնելով, գարեջրի շիշը ձեռքին հասարակական վայրում ակումբի պարահրապարակում պարելով՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:
Վրաերթի ենթարկվածները ամուսիններ են և նրանց 1,5 տարեկան երեխան: Նրանք այս պահին գտնվում են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղից ֆոտոլրագրողին ասել են, որ նրանք գտնվում են կայուն ծանր վիճակում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՓՋ-ի ՕԽ-ն` հատուկ տեխնիկայով: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 35PO085 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և հայտնվել ցամաքած Ազատ գետում:
Պարզվել է, որ Սարալանջի փողոցի թիվ 237/10 հասցեի մոտակայքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացուն:
Որոնողական աշխատանքների արդյունքում հրշեջ-փրկարարները Լաստիվեր կոչվող հանգստյան գոտուն հարակից անտառում հայտնաբերել են Ա. Դ.-ին, Ա. Ս.-ին և ուղեկցել մինչև ճանապարհի երթևեկելի հատված, որտեղից էլ քաղաքացիները ինքնուրույն շարունակել են ճանապարհը:
Ուսուցչի օրվա կապակցությամբ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում, օրհնության կարգին մասնակից պաշտոնյաների եւ ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի է ունեցել «Գրաբարյան օրեր» ծրագրի շնորհանդեսը:
Ես բարձր եմ գնահատում բոլոր հայերին, անկախ նրանից՝ Հայաստանից են, թե Լեռնային Ղարաբաղից, ովքեր մեծ ներդրում են ունցել իրենց երկրի զարգացման համար: Գործարարները, ովքեր վաստակած գումարը ներդնում են հայրենիքի մշակույթի, էկոլոգիայի, կրթության զարգացման համար, պակաս հարգանքի չեն արժանի, քան երաժիշտները:
Ընդդիմությունը նույն բանն է: Այսինքն՝ընդդիմությունը կորցրել է այն, ինչի համար ինքը ստեղծված է. եթե բացես քաղաքագիտական դասագիրք, այնտեղ ասվում է՝ ինչ ասել է «ընդդիմություն», ինչ՝ ձախեր, աջեր, կենտրոնամետ և այլն: Մեզ մոտ աջ, ձախ, ոչինչ չկա, կա Կառավարություն և ընդդիմություն, որն էլ ստեղծել է մի մարդ, որը աղքատ է ու բողոքում է:
«Առաջին լրատվական»-ի հարցազրույցը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հետ. – Պարոն Մինասյան, վերջին հարյուրամյակում Հայաստանը երկու անգամ պետականություն նվաճեց: Հիմա, երբ Հայաստանը ԵՏՄ անդամակցության ճանապարհին է, շատերը փաստում են, որ պետականության կորստի առջև ենք կանգնելու: Ինչպե՞ս ենք վարվում մենք մեր պետականության հետ: Իսկապես, երբ մենք հարյուր տարվա հեռավորությունից դիտարկում ենք պատմական իրողությունը և Առաջին […]
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Աշոտ Հակոբյանը:
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով անչափահաս աղջկա հետ, ուրիշ տղամարդու հետ իրենից գաղտնի շփվելու համար աղջկա նկատմամբ կատարել է խոշտանգում` դիտավորությամբ վերջինիս մարմնի տարբեր հատվածներին պարբերաբար հարվածներ հասցնելու եղանակով պատճառել է ուժեղ ցավ, ապա զրկելով շարժվելու հնարավորությունից՝ նրա կամքին հակառակ կտրել գլխի մազերը, իսկ երբ աղջիկը, ազատվելով նրա ձեռքից, փախել է տնից, նա բռնել է նրան և ձեռքը ոլորելով վերադարձրել տուն` իր գործողություններով աղջկան պատճառելով հոգեկան տառապանք և առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Խոսքը 59-ամյա Սուրեն Գաբրիելյանի մասին է, ով պատիժը կրում էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղից առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է Նորքի ինֆոկեցիոն հիվանդանոց:
Նա նշել է, որ նախաքննության շահերից ելնելով՝ մանրամասներ չի կարող հաղորդել: Բայց իրավապահ մարմիններն արդեն հայտնաբերել են, թե որտեղից է այդ նամակը տեղադրվել ռեկտորի ֆեյսբուքյան էջում, մնում է պարզել տեղադրողի ինքնությունը:
Կոտայքի մարզի Հացավան-Գառնի ավտոճանապարհին` Հացավան գյուղի սկզբնամասում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և սահել դեպի ձորը:
Վերջինիս հաշվեհամարին որպես աշխատավարձ պարբերաբար փոխանցվել է առանձնապես խոշոր չափի` ընդհանուր 8.180.000 ՀՀ դրամ գումար, որն էլ տարբեր բանկոմատներից կանխիկացնելով յուրացման եղանակով հափշտակել է: