Բաժիններ՝

«Չենք լսել այն, ինչ սպասում էինք լսել». «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամը՝ ՀՀԿ նիստի մասին

Երեկ Հանրապետական կուսակցությունում տեղի ունեցավ գործադիր մարմնի նիստ, որից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշվել է՝ միջազգային աուդիտ անցկացնել ՀԷՑ-ում, որպեսզի պարզ ու թափանցիկ հանրությանը բացատրվի, թե ինչու է էլեկտրաէներգիայի սակագինը թանկացվում: Այնուամենայնիվ, ՀՀԿ խոսնակը չհստակեցրեց՝ աուդիտ անցկացնելու համար օրենքը կասեցվելո՞ւ է, թե՞ ոչ:

168.am-ի հետ զրույցում «Ո՛չ թալանին» նախաձեռնող խմբի անդամ Արամ Մանուկյանն ասաց, որ իր մեջ՝ որպես ՀՀ քաղաքացի, երեկվա հայտարարությունից հետո ոչ մի բան չի փոխվել, ու ինքը ոչ մի առաջընթաց չի տեսնում այս հարցում. «Ոչ մի պահանջի լուծում: Մենք չենք լսել, որ իրենք ուզում են չեղարկել օրենքը»:

Հարցին՝ եթե աուդիտ իրականացնելու համար որոշ ժամանակով կասեցնեն օրենքը, դա կհամարե՞ք մեկ քայլ առաջ, Ա. Մանուկյանը պատասխանեց, որ իրենց պահանջը կասեցնելը չէ, այլ չեղարկելը. «Ես որպես քաղաքացի սպասում եմ այդ պահանջի իրականցմանը»:

Նրա խոսքով՝ երեկվա ՀՀԿ նիստից հետո՝ իրենք չեն լսել այն, ինչ սպասում էին լսել:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս