
Մարտունիում «Նիսսան»-ը բախվել է էլեկտրասյանը. երեք մարդ հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 13-ին, ժամը 22.21-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 8 և թիվ 10 շենքերի հարևանությամբ կայանված ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, «Նիսսան» մակնիշի 13 OL 001 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլ.սյանը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Ս.-ն (ծնվ. 1974 թ.), ուղևորներ Կ. Ա.-ն (ծնվ. 1985 թ.) և Մ. Թ.-ն տեղափողվել են Մարտունի քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:
Արտակարգ իրավիճակների նախարարություն