
Ռուսաստանն ու Ադրբեջանը կառուցողականորեն աշխատում են տնտեսական ոլորտում․ Օվերչուկ

Ռուսաստանը և Ադրբեջանը լավ են հասկանում միմյանց տնտեսական ոլորտում և կառուցողականորեն աշխատում են այդ ոլորտում կառավարությունների և ձեռնարկությունների մակարդակով։ Այս մասին TASS-ին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Արևելյան տնտեսական ֆորումի (EEF) շրջանակներում տված հարցազրույցում։
«Մենք նորմալ տնտեսական հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ։ Ես չեմ հոգնում դա կրկնելուց։ Բառացիորեն վերջերս մենք միջկառավարական հանձնաժողով էինք անցկացնում Աստրախանում, որտեղ երկու կողմերն էլ շեշտում էին, որ մենք տնտեսական խնդիրներ չունենք։ Մենք շատ լավ ենք հասկանում միմյանց և կառուցողականորեն աշխատում ենք ինչպես կառավարությունների տնտեսական բլոկների, այնպես էլ ձեռնարկությունների և բիզնեսի մակարդակով։ Այստեղ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է ընթանում»,- ասել է նա։
10-րդ Արևելյան տնտեսական համաժողովը տեղի է ունենում Վլադիվոստոկում սեպտեմբերի 3-6-ը։ Համաժողովի գլխավոր թեման է՝ «Հեռավոր Արևելք. համագործակցություն հանուն խաղաղության և բարգավաճման»։ Համաժողովի կազմակերպիչը «Ռոսկոնգրես» հիմնադրամն է։ «TASS»-ը համաժողովի գլխավոր տեղեկատվական գործընկերն է։