
Ողբերգական վթար Չարենցավանում. կա մեկ զոհ

Հոկտեմբերի 13-ին, ժամը 23.26-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում` եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Նիսսան» մակնիշի 34 OV 086 պ/հ և «Օպել» մակնիշի 51 LL 001 պ/հ ավտոմեքենաները: Ա. Ն.-ն (ծնվ. 1963 թ.) տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:
Արտակարգ իրավիճակների նախարարություն