
Առեղծվածային սպանության կասկածյալը ոստիկանության ուժեղացված հսկողության ներքո բերվեց դատարան (տեսանյութ). shamshyan.com

Քիչ առաջ Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց դռնփակ դատական նիստ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների ուժեղացված հսկողության ներքո դատարան է բերվել 23-ամյա Տարոն Գալուստովը, ով կասկածվում է օրեր առաջ Երևանում աղմկահարույց սպանությունը կատարելու մեջ:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացնի: Դատական նիստը վարում է նշված դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը, ով այս պահին մտել է խորհրդակցական սենյակ:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: