Բաժիններ՝

ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչում կմրցեն Ալկարասն ու Սինները

Թենիսի ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում կմրցեն Կարլոս Ալկարասն ու Յանիկ Սինները:

Նյու Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում Կարլոս Ալկարասը մրցեց սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հետ: 2,5 ժամ ու երեք սեթ ձգված մրցախաղում Ալկարասը հաղթեց 6:4, 7:6, 6:2 հաշվով: 

Կիսաեզրափակիչ մյուս զույգում մրցում էին Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն ու Կանադայից Ֆելիքս Օժե-Ալիսիմը: 3 ժամից ավել ձգված մրցախաղում աշխարհի առաջին ռակետ Սիններից պահանջվեց 4 սեթ՝ հաղթանակի հասնելու համար՝ 6:1, 3:6, 6:3,6:4:

ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչում կմրցեն Կարլոս Ալկարասն ու Յանիկ Սինները: Այն կկայանա սեպտեմբերի 7-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս