
ՃՈ նախկին պետը պաշտոնանկությունից դեռ ուշքի չի եկել. «Հրապարակ»

«ՃՈ նախկին պետ Արսեն Գալստյանը պաշտոնանկությունից հետո դեռևս ուշքի չի գալիս: Պաշտոնանկության պահից նրա հեռախոսն անջատված էր, ասում էին՝ Հայաստանում չէ,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով,- Երեկ արդեն միացված էր հեռախոսը, սակայն ցավոտ թեմայից չէր ուզում խոսել: Լսելով մեր թղթակցի հարցը, թե ինչն էր իր պաշտոնանկության բուն պատճառը, վերջինս շատ ընկճված պատասխանել է. «Ես հավես չունեմ խոսամ»: Դիտարկմանը, թե ոստիկանապետը խորհրդակցության ժամանակ դժգոհել է համակարգի աշխատանքներից, դա՞ է պատճառը, թե՞ այլ պատճառներ էլ կան, Գալստյանը մի քանի անգամ կրկնել է՝ «չգիտեմ»: Մեզ հասած տեղեկություններով, նա առաջիկայում պաշտոն կզբաղեցնի ոստիկանության կենտրոնական ապարատում, թե կոնկրետ որտեղ, դեռ հայտնի չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: