Առինջում կատարված սպանության դեպքի առիթվ քրեական գործ է հարուցվել

Երեկ երեկոյան Առինջ գյուղում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն և ապօրինի կերպով զենք կրելը:

Նշենք, որ ոստիկանոթյան հաղորդագրության համաձայն՝ երեկ մեկնած օպերատվ խումբը պարզել է, որ ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ անձինք Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 2-րդ փողոցի սկզբնամասում հրազենից կրակոցներ են արձակել 1959 թ. ծնված Լևոն Ավետիսյանի վարած «ԲՄՎ 530» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով Ավետիսյանը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոցում մահացել է, իսկ նրա կինը` 1963 թ. ծնված Նունե Ա.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի 1 գնդակ և 5,45 մմ տրամաչափի 11 դատարկ պարկուճ: Հայտնաբերված գնդակը և պարկուճներն ուղարկվել են ոստիկանություն՝ փորձաքննության:

Նշենք նաև, որ «Փաստինֆոն» տեղեկություն էր տարածել այն մասին, որ սպանվածն աշխատում էր «Ինեկոբանկ»-ում՝ որպես գլխավոր գանձապահ։

Տեսանյութեր

Լրահոս