Հենց որ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է տեղի ունենում, իսկույն սոցիալական ցանցերում հայտնվում են «ֆեյսբուքային ֆիդայիներ», որոնք համակարգչի առաջ նստած սարսափելի պատիժներ են հնարում հակառակորդի համար:
Եթե ՌԴ-ում ներքին գները բարձրանան, ապա կբարձրանա նաև Հայաստանին մատակարարվող գազի զինը:
Վարժանքների ժամանակ ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռին դեռ մոտենալու հնարավորություն չի եղել:
Գերագույն դատարանն անփոփոխ է թողել Սամարայի մարզային դատարանի որոշումը՝ «Եհովայի վկաներ» կազմակերպության Սամարայի կառույցը ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու եւ դրա գործունեությունն արգելելու մասին:
Ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում նախօրեին խոցված ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռի անդամներից 22 -ամյա Ազատ Սահակյանը տան միակ տղան էր, ունի 24-ամյա քույր, բնակվում էր Չարենցավանում:
Մարտունի-Սևան ավտոճանապարհին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, «ԶԻԼ» մակնիշի (վարորդ Օ. Ա.) 03 ՕՍ 823 պետհամարանիշի ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում կողաշրջվել է ճանապարհի բանուկ հատվածում. տուժածներ չկան:
Խարդախության ծանոթ ձեռագիր. ուրիշի անձնագրերով տեխնիկա էր վերցրել և յուրացրել:
Հրազդանի էլեկտրոնիկայի խանութի տեսագրող սարքերն արձանագրել են գիշերային «հյուրի» գործողությունները:
Դատապարտում ենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների սահմաններին մինչ օրս ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունները, որոնց ցավալի վերջին դրսևորումը եղավ նաև եպիսկոպոսաց ժողովի գումարման օրերին հայկական ուղղաթիռի խոցումը և հայորդիների ողբերգական կորուստը: Աղոթք ենք բարձրացնում զոհված հայորդիների հոգիների հանգստության համար` բերելով մեր ցավակցությունն ու զորակցությունը հայրենիքի համար զոհված քաջարի մեր մարտիկների ընտանիքներին:
Պարոն Զուրաբյանը «մեջ ընկավ»՝ օգտագործելով բառապաշար, որով հավանաբար իր հետ շփվում են իրենց տանը, ինչին ի պատասխան, այո, դաստիարակիչ ապտակ եմ տվել:
«Պետք է մեր ընդհանուր մոտեցումը փոխվի, օրինակ, փոխանակ ապրելու և տառապելու զոհի հոգեբանությամբ, պետք է հասնենք թուրք հասարակությանը և մեղավոր լինելու զգացում փոխանցենք նրանց: Իսկ եթե այս հարցերի հանդեպ մոտեցումը փոխվի, մտայնությունն ինքնըստինքյան կփոխվի, հակառակ դեպքում՝ կմնանք անելանելի շրջագծի մեջ, որ ապարդյուն, ձանձրացուցիչ և վանող է: Մենք զարգացրել ենք զոհի հոգեբանությունն ու այն արմատավորել ենք մեր մեջ»:
Տեսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքներ. պարզաբանումներ ճանապարհային ոստիկանությունից:
«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի՝ ներկայացված տեսքով ընդունմանը կառավարությունը դեմ է արտահայտվել
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են թիվ1 համալսարանական հիվանդանոց:
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթաի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված «Կամազ-53202»-ի վարորդ Մանվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել:
Մանրամասները կարողեք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Նկատի ունենալով, որ միջգերատեսչական աշխատանքային խումբը քննարկում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ նոր հայեցակարգային մոտեցումներ, կառավարությունը նախագծերի հեղինակներին առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ քննարկումից:
Ոչխարների հոշոտման հերթական դեպքն է գրանցվել Շիրակի մարզում: Ամասիա գյուղում` Ատեկա ձորի մոտակայքում, գիշերը կորել է 14 ոչխար, որից 2-ին գտել են կիսահոշոտված վիճակում:
Պարանոցի կտրած վնասվածքով վիրահատված տղան ուշակորույս էր, տաքսու մեջ նրա հետ եղած աղջիկը՝ սարսափահար:
«Երեխայի մոտ կատարվել է զույգ վերջույթների ոսկրաբեկորների փակ համադրում և ամրակայում` արտաօջախային սարքի միջոցով: Կոտրվածքի հատվածը չի բացվել, այլ փակ եղանակով, ռենտգեն հսկողության հատուկ սարքով կատարվել է ոսկրաբեկորների ճիշտ համադրություն, ինչը կնպաստի ոսկրերի առավել արագ ամրակայմանը և վերականգնմանը»,- ասաց բժշկական կենտրոնի ղեկավարը:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Դրոյի փողոցի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Մադլենա Ս.-ին:
Ամբաստանյալ Վարագյանն ասաց, որ տուժողը նշել է, թե հանցագործը եղել է կապույտ աչքերով, սակայն ինքը կապույտ աչքեր չունի, չունի շագանակագույն մազեր, դեղին ատամներ չունի: Ըստ ամբաստանյալի՝ տուժողը հանցագործին նկարագրել է կլոր քթով, սակայն ինքը սուր քիթ ունի: «Ինչպես ասել է՝ սափրած է եղել մարմինը: Էս էլ նայեք իմ մարմինը»,- ասաց ամբաստանյալն ու դատարանում հանեց իր վերնազգեստը:
Երիտասարդական էքսպոն հնարավորություն է ընձեռում հասարակական կազմակերպություններին ստեղծել նոր կապեր, իրենց աշխատանքներում ներգրավել նոր ուսանող-կամավորների: Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհի մրցույթին կազմակերպությունները կկարողանան տեղում մշակել և ներկայացնել նոր ծրագրեր:
Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետում ամրագրված իրավունքը իրացնելու նպատակով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու, իրացնելու և օգտագործելու կասկածանքով, Այգավան գյուղից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Գալուստ Ա.-ին:
Այսօր Վանոյի ծննդյան օրն է։ Տաղանդավոր, ինքնատիպ, խոսքի եւ մտքի աներեւակայելի պոռթկումներով համեմված իր ստեղծագործությամբ հայ գրականությունը ճոխացրած՝ գրող Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է։
Նոյեմբերի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին շրջանների զգալի մասում, 17-18-ին օրվա երկրորդ կեսին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդուն՝ Ռոմա Գասպարյանին ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Դատախազությունից:
Հարազատ զավակները ծեծելով սպանել են մորը:
Կաշառակերության ռիսկերը գնահատող 2014թ. վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 87-րդ տեղը՝ 197 երկրների շարքում։ Վարկանիշը կազմվում է TRACE International միջազգային ասոցիացիայի եւ ամերիկյան Rand Corporation հետազոտական կենտրոնի կողմից