
Խոշոր ավտովթար Երևանում. Nissan-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել պատին, իսկ հետո՝ տաքսիին և գլխիվայր շրջվել. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19: 30-ի սահմաններում Աթենքի փողոցում բախվել են 19-ամյա Սամվել Մեջլումյանի վարած Nissan Tiana մակնիշի 34 ZC 213 համարանիշներով և 32-ամյա Գևորգ Գևորգյանի վարած «Lion» տաքսի ծառայության Daewoo մակնիշի Տ 5125 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են թիվ1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանն ու պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում