
Մարտունի-Սևան ավտոճանապարհին «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Նոյեմբերի 13-ին, ժամը 21.36-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, «ԶԻԼ» մակնիշի (վարորդ Օ. Ա.) 03 ՕՍ 823 պետհամարանիշի ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում կողաշրջվել է ճանապարհի բանուկ հատվածում. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:
Արտակարգ իրավիճակների նախարարություն: