
Դաստիարակչական ապտակ եմ տվել. Սամվել Ֆարմանյան. hraparak.am

hraparak.am-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի այսօրվա նիստի ավարտից հետո, երբ պատգամավորները դուրս են եկել միջանցք ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և Լևոն Զուրաբյանը շարունակել են վիճել, որը վերածվել է ծեծկռտուքի։ ԱԺ պատգամավորները աղմուկի վրա դուրս են եկել և բաժանել իրար քաշքշող Ֆարմանյանին ու Զուրաբյանին։
Ավելի ուշ մենք կապվեցինք Սամվել ֆարմանյանի հետ և խնդրեցինք հնարավորինս հանգամանալից ներկայացնել, դեպքի մանրամասները: Նա մեզ փոխանցեց հետևյալը. «Ուշադրության կամ քննարկման արժանի ոչինչ էլ տեղի իրականում չի ունեցել: Նիստի ավարտից հետո ընտրակարգի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումները շարունակվեցին նիստերի դահլիճին հարակից սրահում և նախագծի հիմնական հեղինակ պարոն Ռուբեն Հակոբյանի հետ, ինչպես միշտ, բարեկամաբար զրուզում էինք՝ բերելով յուրաքանչյուրս մեր փաստարկները: Պարոն Զուրաբյանը «մեջ ընկավ»՝ օգտագործելով բառապաշար, որով հավանաբար իր հետ շփվում են իրենց տանը, ինչին ի պատասխան, այո, դաստիարակիչ ապտակ եմ տվել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: