
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալբանիայի նորանշանակ ԱԳ նախարարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալբանիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Էլիսա Սպիրոպալիին՝ նշելով, որ նրա հետ շարունակելու են համատեղ ջանքերը՝ ամրապնդելու Հայաստանի և Ալբանիայի միջև կապերը։
Արարատ Միրզոյանը նաև լավ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Ալբանիայի արդեն նախկին արտաքին գործերի նախարար Իգլի Հասանիին։
Արարատ Միրզոյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Ալբանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում պաշտոնավարման ավարտին ես շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկեր Իգլի Հասանիին լավ համագործակցության համար և նրան մաղթում եմ ամենայն հաջողություն իր ապագա քայլերում։
Շնորհավորում եմ Էլիսա Սպիրոպալիին, որի հետ կշարունակենք համատեղ ջանքերը Հայաստանի և Ալբանիայի միջև կապերն ամրապնդելու ուղղությամբ»,- գրել է Միրզոյանը։