Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին շրջանների զգալի մասում, 17-18-ին օրվա երկրորդ կեսին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին` արևելյան 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 16-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:
Երևանում`
Նոյեմբերի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին սպասվում են տեղումներ, 17-18-ին էական տեղումներ չեն սպասում:
Երևան քաղաքի նոյեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ
· Օդի առավելագույն ջերմաստիճան 18.90C (1980թ)
· Օդի նվազագույն ջերմաստիճան -7.50C (1988թ)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 4.90C:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն